Իրաքյան Քուրդիստանի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 30-ին։ Քուրդիստանի վարչապետ Նաչիրվան Բարզանին հավանություն է տվել ընտրությունների անցկացման ամսաթվին:
Ընտրությունները Իրաքյան Քուրդիստանում կկայանան սեպտեմբերի 30-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ օրը կընտրվի խորհրդարանն ու նախագահը, փոխանցում է news.am-ը:
Իրաքի դաշնային ընտրությունները, այդ թվում՝ Քուրդիստանում պետք է կայանան շաբաթ օրը՝ մայիսի 12-ին, դրանց արդյունքները ընդհանուր պատկերացում կտան Քուրդիստանում ուժերի դասավորվածության շուրջ։