Դամասկոսն արձագանքել է Սիրիայի սահմանների մոտ Թուրքիայի մարտական պատրաստությանը
Դամասկոսն արձագանքել է Սիրիայի սահմանների մոտ Թուրքիայի մարտական պատրաստությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը։
«Մենք նախազգուշացնում ենք Թուրքիայի ղեկավարությանը. եթե այն ռազմական գործողություններ սկսի Աֆրին տարածաշրջանում, դա կընկալվի որպես թուրքական բանակի ագրեսիայի ակտ Սիրիայի տարածքի ինքնիշխանության հանդեպ»,-1in.am-ի փոխանցմամբ՝ մեկնաբանել է իրավիճակը Միկդադը։
Ավելի վաղ Anadolu գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիայի Գլխավոր շտաբը հրահանգել է Սիրիայի հետ սահմանի զորքերը բերել մարտական բարձր պատրաստության աստիճանի՝ Աֆրինում հնարավոր գործողության համար։ Տարածաշրջանում սիրիացի քրդերի YPG զինված կազմավորումների դեմ մարտական գործողությունների ծրագրվող մեկնարկի մասին հայտարարել է նաև Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը։