Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել Լոնդոնի «Արսենալում»:
Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Արսենալում»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը պատրաստվում է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը Լոնդոնի «Չելսիի» դեմ: Խաղը տեղի կունենա հունվարի 25-ին «Արսենալի» խաղադաշտում: Առաջին հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:
Հիշեցնենք, որ 29-ամյա հայ ֆուտբոլիստը հունվարի 22-ին է երկարաժամկետ պայմանագիր կնքել «Արսենալի» հետ, որի պաշտոնական կայքում դեռ չկա նշված Մխիթարյանի խաղային համարը: