Artsakhpress

Քաղաքական

Աշոտ Հովակիմյանը Հռոմում մասնակցել է հակասեմիտիզմի դեմ պայքարին նվիրված միջազգային խորհրդաժողովին

Հռոմում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հունվարի 29-ին մասնակցեց ԵԱՀԿ իտալական նախագահության կողմից կազմակերպված «ԵԱՀԿ տարածաշրջանում հակասեմիտիզմի և դրա հողի վրա այլատյացության հանցանքների դեմ պայքարում պետությունների, հաստատությունների և անհատների պատասխանատվությունը» խորագրով միջազգային խորհրդաժողովին:

Աշոտ Հովակիմյանը Հռոմում մասնակցել է հակասեմիտիզմի դեմ պայքարին նվիրված միջազգային խորհրդաժողովին

Աշոտ Հովակիմյանը Հռոմում մասնակցել է հակասեմիտիզմի դեմ պայքարին նվիրված միջազգային խորհրդաժողովին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Խորհրդաժողովի մասնակիցներին ընդունեց Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը:

Խորհրդաժողովին բացման ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն։ Հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ մասնակից մի շարք երկրների նախարարներ և փոխնախարարներ, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենը, հրեական համաշխարհային և եվրոպական կամակերպությունների ղեկավարներ։

Խորհրդաժողովին քննարկվեցին անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի հարցեր՝ հակասեմիտիզմի հատուկ շեշտադրմամբ: 

Նախարարի տեղակալ Հովակիմյանն իր ելույթում նշեց, որ Հոլոքոստի հիշատակի օրվա կապակցությամբ Հռոմում հակասեմիտիզմի դեմ պայքարի թեմայով խորհրդաժողովի կազմակերպումը խորհրդանշական բնույթ ունի: Նա ընդգծեց, որ հարգանքի տուրք մատուցելով նացիստական ռեժիմին զոհ գնացած հրեաներին, միջազգային հանրությունը պետք է վերահաստատի իր հանձնառությունը մարդու իրավունքներին և կրոնական, էթնիկ և ազգային խոցելի խմբերի պաշտպանությանը ու երաշխավորի, որ ցեղասպանություններ և մարդկության դեմ այլ հանցանքներ այլևս չեն կրկնվի: 

ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանը նշեց, որ հայ և հրեա ժողովուրդների հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, Հայաստանի հրեական համայնքն ակտիվ մասնակցություն է ունենում երկրի սոցիալական և մշակութային կյանքում: Նա անդրադարձավ Հայաստանում հրեաների պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից գործադրվող ջանքերին՝ այդ համատեքստում նշելով Եղեգիսի միջնադարյան հրեական գերեզմանատան վերականգնողական աշխատանքների մասին:

Աշոտ Հովակիմյանը կարևորեց ցեղասպանության հիշատակման և կրթության վերաբերյալ ԵԱՀԿ հանձնառությունների կատարումը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ու դրա համար պատժի վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի 70-ամյակի կապակցությամբ նա կոչ արեց շարունակել հավատարիմ մնալ նշյալ առանցքային փաստաթղթերի տառին և ոգուն ԵԱՀԿ մարդկային չափանիշների հարթության օրակարգում:

Անդրադառնալով ցեղասպանության կանխարգելման, հիշատակման և կրթության ոլորտում Հայաստանի ազգային փորձառությանը՝ Աշոտ Հովակիմյանը հիշատակեց Երևանում 2017թ. նոյեմբերին «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի անդամների հանդեպ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը և դրանց հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով ԵԱՀԿ խորհրդաժողովի անցկացումը:

Խորհրդաժողովի շրջանակներում նախարարի տեղակալ Հովակիմյանը երկկողմ հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Իտալիայի նախագահության համակարգող խմբի ղեկավարության և Իտալիայի ԱԳՆ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Կողմերը քննարկեցին իտալական նախագահության առաջնայնությունները և ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության հարցեր: 


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search