ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է Սիրիայի տարածքում 30-օրյա հրադադարի ռեժիմ սահմանելու և հետագա մարդասիրական գործողություններ իրականացնելու մասին բանաձևը:
ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայում 30-օրյա հրադադար սահմանելու մասին բանաձև է ընդունել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փաստաթուղթը պահանջում է, որ բոլոր կողմերն «առանց հապաղելու դադարեցնեն բախումները» և հավատարիմ մնան Սիրիայի ողջ տարածքում երկարատև հումանիտար դադարի ապահովմանն առնվազն 30 օրով, ինչը թույլ կտա անխոչընդոտ և անվտանգ կերպով մարդասիրական օգնություն հասցնել և բուժօգնություն ցուցաբերել հիվանդներին և վիրավորներին, փոխանցում է ria.ru-ն:
Բանաձևում նշվում է, որ հրադադարի ռեժիմը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող ռազմական գործողությունների վրա: