ԱՄՆ-ն պահանջում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի Սիրիայում հրադադարի մասին բանաձեւի անհապաղ իրականացում:
Պետքարտուղարությունից պահանջել են Սիրիայում կրակն անմիջապես դադարեցնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախօրեին ՄԱԿ ԱԽ-ն միաձայն բանաձեւ է ընդունել Սիրիայի ամբողջ տարածքում 30-օրյա հրադադարի եւ երկրում հումանիտար գործողությունների հեագա անցկացման մասին:
«Միացյալ Նահանգները կամենում է հրադադարի մասին բանաձեւի անհապաղ իրականացում: Ասադի ռեժիմը եւ նրան աջակցող դաշնակիցները պետք է դադարեցնեն Արեւելյան Գուտայի վրա հարձակումը, ինչպես նաեւ թույլ տան իրականացնել անմեղ բնակիչներին պարենի եւ դեղորայքի մատակարարումը»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշել է Նաուերթը Twitter-ում:
Իր հերթին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ռուսաստանը կաշխատի Սիրիայում հակամարտության կողմերի հետ, որպեսզի հրադադարի ռեժիմը անհապաղ ուժի մեջ տնի:
Նրա խոսքով՝ նման տարբերակը նախընտրելի կլիներ: «Սակայն իրատեսական լինենք»,- հավելել է մշտական ներկայացուցիչը: «Մենք կցանկանայինք կողմերին դրդել աշխատելու դրա վրա, մասնակցելու բանաձեւի լիակատար իրականացմանը, ինչպես տեքստում է նշված»,- ասել է դիվանագետը: