Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ապրիլի 30-ին մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, որի առաջին օրը Հայաստանի հավաքականն ունի 3 ներկայացուցիչ՝ Սլավիկ Գալստյան (63 կգ), Կարապետ Չալյան (77 կգ) եւ Արթուր Շահինյան (87 կգ):
ԵԱ. Արթուր Շահինյանը ու Սլավիկ Գալստյանը հաջող մեկնարկեցին, Կարապետ Չալյանը տարավ 2 հաղթանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի գործող չեմպիոն Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով հաղթեց իսրայելցի Իգոր Պետրիսնինին: 1/8 եզրափակիչում Չալյանը ժամանակից շուտ 9:1 հաշվով ուժեղ գտնվեց ուկրաինացի Միկոլա Դրագանից: Գյումրեցի ըմբիշի հաջորդ մրցակիցը կլինի կամ շվեյցարացի Պետեր Կրիստենը, կամ շվեդ Ալեքս Բյուրբերգ Կեսիդիսը, փոխանցում է sport.news.am-ը:
87 կգ քաշային Արթուր Շահինյանը եւս մեկնարկեց որակավորման փուլից՝ 9:0 հաշվով հաղթելով իսպանացի Պեդրո Գարսիա Պերեսին: 1/8 եզրափակիչում Շահինյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Բեկխան Օզդոեւը:
63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ տուշե հնարքով հաղթանակ տարավ բելառուս Ռախմատսիխուդո Խայբարաուի նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) հանդես կգան մայիսի 1-ին: