Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հրթիռային հարվածները՝ շեշտելով, որ այս հարձակումները պայմանավորված են Արեւելյան Ղուտայում Արեւմուտքի աջակցությունը ստացող ահաբեկիչների պարտության հետ կապված Վաշինգթոնի զայրույթով եւ հուսահատությամբ:
Ռոհանին դատապարտել է Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարվածները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ամերիկյան ագրեսիան տարածաշրջանում միայն ոչնչացում եւ ավերածություն կբերի»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշել է Ռոհանին։
Նրա խոսքով՝ Իրանը միշտ աջակցել է հալածյալներին տարածաշրջանում եւ աշխարհում՝ հավելելով, որ սիրիացիները դեմ էին հանդես գալիս օտարերկրացիների ագրեսիային: