Ֆրանսիան կգործադրի բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:
Ֆրանսիան կգործադրի բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար. Մակրոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Իլհամ Ալիեւին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձում, հայտնում է News.am-ը:
«Ֆրանսիան կանի հնարավոր ամեն ինչ բանակցային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»,- նշվում է ուղերձում: