Հռոմի պապը բարձր է գնահատել Հարավային եւ Հյուսիսային Կորեաների առաջնորդների՝ խաղաղությանն ուղղված «համարձակ մղումն»՝ այն բանից հետո, երբ նրանք համաձայնել են աշխատել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ:
Հռոմի պապը բարձր է գնահատել երկու Կորեաների պատմական գագաթնաժողովը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պոնտիֆիկը ողջունել է Սեուլում կայացած պատմական գագաթնաժողովի «դրական արդյունքը», որից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ընը խոստացել է արդեն մայիս ամսին դադարեցնել միջուկային փորձարկումները եւ երկիր հրավիրել սպառազինությունների ամերիկյան փորձագետներին, փոխանցւմ է news.am-ը:
Ֆրանցիսկոս պապը նշել է, որ Կիմ Չեն Ընը եւ Հարավային Կորեայի նախագահը «համարձակ պարտավորվածություն են» ցուցաբերել միջուկային զենքից ազատ Կորեական թերակղզում խաղաղության ուղուն հետեւելու հարցում: