Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ արտագնա խաղին:
Հենրիխ Մխիթարյանը դարձյալ ստացել է ծնկի վնասվածք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա «զինագործների» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 76-րդ րոպեին: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքով՝ նա կրկին վնասվածք է ստացել:
«Մխիթարյանին փոխարինեցի, քանի որ նա կրկին թեթև հարված էր ստացել ծնկին, նույն բանը, ինչ նախկինում»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանն այդ խաղում դարձել էր գոլի հեղինակ: