Artsakhpress

Հասարակական

Շեխերի դպրոցը նոր համակարգչային կաբինետ ունի

Մարտունու շրջանի Շեխերի Նիկողոս և Հերմինե Նիկողոսյանների անվան հոսքային դպրոցը նոր համակարգչային կաբինետ ունի:

Շեխերի դպրոցը նոր համակարգչային կաբինետ ունի

Շեխերի   դպրոցը  նոր   համակարգչային   կաբինետ  ունի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Շեխերի  հոսքային  դպրոցի  տնօրեն     Կարո  Ավշառյանն  ասել  է, որ   համակարգչային  կաբինետ   ունենալու  նախաձեռնությունն    իրականացվել է կրթօջախի    ֆրանսահայ բարերար Կարպիս Նիկողոսյանի  և   ֆրանսիական «Ռոդար» միջազգային բարեգործական կազմակերպության համատեղ  աջակցությամբ:

Տնօրենը    նշել  է, որ   բարերարը   դպրոցին  է  նվիրաբերել   10   դյուրակիր  համակարգիչ,   2   տպիչ սարք  և  1  պրոյեկտոր: Կ.  Ավշառյանի  խոսքով՝  մինչ  նվիրատվությունը    դպրոցն  ուներ   միայն  4  համակարգիչ:

«Նոր համակարգիչների   միջոցով   աշակերտները  ձեռք  կբերեն     ավելի  կայուն  գիտելիքներ,  ինչպես  նաև   դրանք  կօգնեն  պրակտիկ  աշխատանքներն ավելի   հետաքրքիր   դարձնել»,-ասել  է  Կ. Ավշառյանը

Մեր  զրուցակիցը  տեղեկացրել  է  նաև, որ  2002  թվականին Կարպիս  Նիկողոսյանի  և  նրա  կնոջ՝  Նիկոլայի   անմիջական  հովանավորությամբ   շահագործման  է  հանձնվել   նաև   գյուղի   դպրոցը. այնտեղ   ներկայումս  սովորում  է  71   աշակերտ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search