Անգլիայի առաջնության 37-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալելու է «Բարնլիին»:
Արսենալի հավանական կազմը Բարնլիի հետ խաղում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Daily Star-ը ներկայացրել է «զինագործների» հավանական մեկնարկային կազմը, որում տեղ է գտել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Արսենալ». Չեխ, Բելերին, Մուստաֆի, Չեմբերս, Մոնրեալ, Ռեմսի, Ուիլշիր, Օզիլ, Մխիթարյան, Ուելբեք, Օբամեյանգ:
Հանդիպումը կկայանա մայիսի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին: