«Համազգային միասնություն» նախաձեռնող խումբը հայտարարել է Արցախում նոր կուսակցության ստեղծման գործընթացի մեկնարկի մասին:
Արցախում կստեղծվի նոր կուսակցություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք, ներկայացնելով մեր ժողովրդի ճակատագրով մտահոգ համախոհ քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը, հաշվի առնելով մեր ազգի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարման անհետաձգելիությունը, հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային ոլորտներում առկա խնդիրների լուծման անհրաժեշտությունը, ելնելով մեր ազգային շահերից և քաջ գիտակցելով ստանձնվող պատասխանատվությունը, հայտարարում ենք նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու գործընթացի մեկնարկի մասին»,- ասված է խմբի հայտարարության մեջ: