Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հուլիսին և օգոստոսին այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազգությամբ հայ ազատազրկվածներին, այդ թվում վերջերս կալանավորված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին:
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ ազատազրկվածներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասել է, որ hամաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և հնարավորություն ընձեռի կապ ապահովել ազատազրկվածների և նրանց հարազատների միջև: