Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը հեռախոսային խոսակցություն է ունեցել ֆրանսիացի գործընկերոջ՝ Բրունո Լե Մերի հետ, որի ընթացքում վերջիններս քննարկել են ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատասխան գործողությունները։
Ֆրանսիան և Թուրքիան քննարկել են ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ գործողությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 18 ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, Panorama.am-ի փոխանցմամբ, գրում է «Գազետա.ռու»-ն։
Թուրքական նախարարությունում նաև նշել են, որ գերատեսչությունների ղեկավարները որոշում են ընդունել երկկողմ հանդիպում ունենալ, որը կկայանա Փարիզում օգոստոսի 27-ին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թուրքիան երկար տարինմեր օգտվել է ԱՄՆ-ից։