Artsakhpress

Հասարակական

Հորդորում ենք ժամանակին և պարտադիր կատարել պատվաստումներ. ԱՀ առողջապահության ոլորտի պատասխանատու

ԱՀ կառավարության որոշմամբ՝ հանրապետությունում իրականացվում է 12 վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումներ:

Հորդորում ենք ժամանակին և պարտադիր կատարել պատվաստումներ. ԱՀ առողջապահության ոլորտի պատասխանատու

Հորդորում  ենք  ժամանակին  և   պարտադիր     կատարել   պատվաստումներ.  ԱՀ  առողջապահության   ոլորտի    պատասխանատու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 12ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի   թղթակցի  հետ  զրույցում  ասել   է ԱՀ  առողջապահության   նախարարության   պետական   հիգիենիկ  և  հակահամաճարակային     տեսչության   գլխավոր  մասնագետ, համաճարակաբան  Կարինե  Բալայանը՝   նշելով,  որ   այդ   պատվաստումների   միջոցով    կանխարգելվում  են    մի   շարք    հիվանդություններ  (կարմրուկ, կարմրախտը, խոզուկ, պոլիոմիելիտ, հեպատիտ Բ, կապույտ հազ, դիֆթերիա և այլն):
«Մանկական  պոլիկլինիկաներում   պատվաստումների  իրականացումը   փոքրերի  շրջանում    կատարվում  է  ժամանակին, այսինքն՝     ըստ   պատվաստումների    օրացույցի, իսկ  մեծահասականերն  այնքան  էլ  հետևողական   չեն այս  հարցում:  Մեզ  մոտ  եղած    պատվաստանյութերը  որակյալ են.  դրանք   անվճար են տրամադրվում քաղաքացիներին: Ըստ   կարգի՝ Ստեփանակերտի   բնակիչները   պետք  է   պատվաստվեն    մայրաքաղաքի     պոլիկլինիկական   բաժանմունքում, իսկ   շրջանների  բնակիչները՝  իրենց   շրջանային   հիվանդանոցներում: Շնորհիվ իրականացված  կանխարգելիչ  պլանային   պատվաստումների, ապահովվում  է   բնակչության   սանիտարահակահամաճարակային    անվտանգությունը»,-տեղեկացրել  է   Կ.  Բալայանը:  
Նա ավելացրել  է, որ,  ըստ    պատվաստումների  օրացույցի,    այժմ   հանրապետության  ամբուլատոր պոլիկլինիկական բաժանմունքներում իրականացվում են 26, 36, 46, 56 տարեկան անձանց պատվաստումներ՝ դիֆթերիա և փայտացում հիվանդությունների դեմ: 
Ոլորտի  պատասխանատուն     նշել  է  նաև, որ   ԱՀ   առողջապահությունը    հորդորում  է,  բոլոր   մեծահասակներին և երեխաների  ծնողներին, որպեսզի      ժամանակին  և   պարտադիր  կատարեն   իրենց  համապատասխան  պատվաստումները:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել. համայնքապետ

Ունեմ շուրջ 115 հազար վաճառքի ենթակա տնկիներ. երիտասարդ այգեգործը պատմել է իր հաջողված բիզնեսի մասին

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը. Ֆինանսների նախարար

Շուշիում կազմակերպվել է մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրություն

Փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը

Նախագահ Բակո Սահակյանը Կառավարության որոշում է հաստատել

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դիմորդները տարեցտարի ավելանում են. մշակութային կրթօջախը 80 տարեկան է

Search