Artsakhpress

Մշակույթ

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն հաճախողների թիվն աճում է. տնօրեն

1936 թվականին Հադրութի շրջկենտրոնում գործող նախկին պիոներիայի տունը պատերազմից հետո վերանվանվել է մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն:

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն հաճախողների թիվն աճում է. տնօրեն

Հադրութի  մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոն  հաճախողների  թիվն   աճում  է.  տնօրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ասել   է   Հադրութի    մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոնի  տնօրեն   Իրինա   Թամրազյանը:
Նա  նշել  է,  որ     սկզբնական  շրջանում  կենտրոնում   գործում  էր   քիչ  թվով    խմբակներ, իսկ   վերջին  5  տարվա    ընթացքում   իրենք     խմբակների   թիվը  կարողացել   են    հասցնել   18-ի: Կենտրոնում    գործում  են    գորգագործության, ուլունքագործության, բրուտագործության, ասեղնագործության, ասեղնագործ-գորգի,     ազգային  գուլպա՝      «շաթալ»-ի,   պարի,   դհոլի, նկարչության, մաքրամեի, գոբելենի    և   այլ   խմբակներ:    Կենտրոնում   երգի  մասնագետ չունենալու   պատճառով  դեռևս   չի   գործում   այդ   խմբակը:
 
«Բացի  Հադրութ   քաղաքում   գործող  ՄՊՍ  կենտրոնից՝  մենք      շրջանի  6  համայնքներում  ևս  ունենք  գորգագործության, կարպետագործության,  բրուտագործության     և   ազգային     գուլպա՝      «շաթալ»-ի   խմբակներ: Այս  տարի   Մեծ  Թաղեր      գյուղում  բացվել  է    գորգագործության  ևս  մեկ    խմբակ: Մեր   կենտորն է   հաճախում      360  աշակերտ, որից   180-ը     Հադրութի  ՄՊՍ  կենտրոնից  են, իսկ     180-ն  էլ՝    համայնքներից: Կենտրոն  հաճախող  երեխաների  թիվը  տարեցտարի  ավելանում  է»,-հավելել    է  տնօրենը  և  տեղեկացրել, որ  իրենք  պարբերաբար  մասնակցում  են    տարբեր  ցուցահանդեսների:
 
Խոսելով   ազգային     գուլպա՝      «շաթալ»-ի    մասին՝  մեր  զրուցակիցն  ասել է, որ  այն, որպես   հարուստ     ժառանգություն,       նախնիներից   է հասել իրենց:  Հին   ժամանակներում, «շաթալ»   գուլպան  օգտագործվում  էր  որպես  հարսի  նվեր:   
«Արցախում  և  Հայաստանում   այժմ    այդ  գուլպաների  մեծ   պահանջարկ   կա,  և  նույնիսկ   չենք  հասցնում  այն    ցուցադրել  այլ  երկրներում  կազմակերպվող   ցուցահանդեսների: Մասնակցելով  տարբեր    միջոցառումների, մենք  նկատել ենք, որ    այդ   գուլպայի  գործվածքը  միայն   մեր   շրջանին  է  հատուկ: Այն   յուրօրինակ     գործվածք  է, որը  մեծ  աշխատանք  է   պահանջում:    Նկատելի  է, որ    կենտրոն   հաճախող երեխաները  մեծ   սեր   են  տածում   դեպի     հայկական   արվեստներն  ու  արհեստները»,-ավելացրել է    կենտրոնի  պատասխանատուն:  
Նա  տեղեկացրել է նաև, որ   Հադրութի  ՄՊՍ  կենտրոնի  շենքային  պայմաններն  այնքան  էլ     բարեհաջող  չեն: Նախատեսվում  է      2019  թվականին   կենտրոնին տրամադրել   նոր   շենք, որն   ունենալու   դեպքում, իրենք   նախատեսում  են նաև  բացել  թանգարան, որտեղ   ցուցադրության  կդրվեն   կենտրոնի   ստեղծման   պահից  մինչ  այսօր      պահպանված     ազգային բացառիկ      նմուշները:   
 
«Թանգարանում  գեղեցիկ   և  արժեքավոր    գործերը  մնալու  են   նոր սերունդների, Հադրութ  այցելող  զբոսաշրջիկների  և  հյուրերի   համար  ազգային  կարևոր   արժեքներ: Այսօր  էլ    մեր   խմբակավարները   շրջում  են  Հադրութի   գյուղերով  և  հավաքում    ամենահին   նախշերով  գործերը, որոնք   մենք  նորից  վերարտադրում  ենք»,-ասել  է   Ի.  Թամրազյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search