Artsakhpress

Մշակույթ

Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել մանկագիր Մարսել Պետրոսյանին նվիրված միջոցառում

Գրիգոր Նարեկացի համալսարանի ամերիկահայ Լուտովիկա և Հակոբ Այնթափլյանների անվան արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական կենտրոնում այսօր տեղի է ունեցել մանկագիր, արձակագիր, լրագրող, արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական գործիչ Մարսել Պետրոսյանի 70-ամյակին նվիրված միջոցառումը:

Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի է ունեցել մանկագիր Մարսել Պետրոսյանին նվիրված միջոցառում

Գրիգոր Նարեկացի համալսարանում  տեղի  է  ունեցել  մանկագիր Մարսել Պետրոսյանին  նվիրված  միջոցառում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը   բացման  խոսքով՝   հանդես  է  եկել  ԱՀ  գրողների միության  նախագահ  Վարդան  Հակոբյանը:
Նա,  շնորհավորելով  հոբելյարի  70-ամյակը,  նշել է, որ ինքը  մեծ հաճույքով է   ընթերցում    Մ. Պետրոսյանի  մանկական  ստեղծագործությունները: Նրա  ստեղծագործություններից   պարզ  երևում է,  որ   ինքը   լավ   է հասկանում  մանուկների  աշխարհը:
«Տարիների  ընթացքում  ես  նկատեցի, որ  մանկական   արձակի  մեջ  Մ. Պետրոսյանն  իր ուրույն  տեղն  է  գտել:  Հեղինակը   տարիների  ընթացքում հրատարակել  է  յոթ    հեքիաթների և  պատմվածքների  ժողովածու: Վերջերս  հրատարակվել  է նաև   «Վարուժանը, տատիկը  և  պատերազմը»  գիրքը, որտեղ    նա պատմում  է արցախյան  պատերազմի  մասին»,-մասնավորապես  ասել է Վ.  Հակոբյանը:
Բանաստեղծ  Արկադի  Թովմասյանի  խոսքով էլ  Մարսել Պետրոսյանն  արցախյան   պայքարի առաջամարտտիկ  եղել է  դեռևս  այն  ժամանակ, երբ  դեռ  պատերազմ  չկար:
«Ընթերցելով  նրա  կենսագրությունը  նկատում  ենք, որ ամենուր   Մ. Պետրոսյանը եղել է    գաղափարի առաջամարտիկ: Նրա  ամեն  մի  ստեղծագործությունում   նոր   ասելիք  կա: Նա  չի  կրկնում  ոչ  ինքն  իրենք և ոչ էլ ուրիշներին»,-նշել  է  Ա. Թովմասյանը:
ԱՀ  ժուռնալիստների  միության  նախագահ  Կիմ  Գաբրիելյանն   ասել է, որ  մանկական  աշխարհը   Մ. Պետրոսյանի   տարերքն է: Նա   ունի  հարուստ   բառապաշար և  ինքնուրույն  ոճ: Նա   զարմանալիորեն  կարողանում  է  համադրել  յուրաքանչյուր  բառ  ու  միտք:
Իսկ   Մ. Պետրոսյանը,  խոսելով    իր մասին, մասնավորապես  ասել է. «Որպես  լրագրող՝  ես  երկար  տարիներ հանրային  ռադիոյում   աշխատել եմ  հայ  մեծ  մանկագիր Գուրգեն  Գաբրիելյանի  հետ:  Գրական  փորձերս  սկսել  եմ  հենց  այդ   տարիներին:Իմ  առաջին   ստեղծագործության  վերնագիրն  է «Հայրիկի  հրաշքը»:  Ստեղծագործություններիս  հերոսները  եղել  են իմ  երեխաները, թոռները: Երեխաների   մասին  և  նրանց  համար  որևէ  բան  գրելիս  ես  հաճույք  եմ  ստանում: Որպես ձևավորված  անհատականություն, քաղաքացի, լրագրող, մանկագիր   ես ձևավորվել  եմ  հանրային  ռադիոյում  աշխատելու  տարիներին: Առաջին   գիրքս  տպագրել   եմ արցախյան  պատերազմի  թեժ  տարիներին՝  1992 թվականին: Ես  իմ  գրքով  մերժել  և  «ոչ»  եմ  ասել  պատերազմին: Գալիք  տարում   տպագրության  եմ   պատրաստում  ավելի  ծավալուն   աշխատանք, որը  կլինի  դետեկտիվ  ժանրի  ստեղծագործություն»:
Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ  գրողների միության անդամներ, լրագրողներ, դասախոսներ, ուսանողներ  և  այլք:  

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search