Artsakhpress

Տնտեսական

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ-ում անցկացվող դեղագործական ցուցահանդեսի

Հայաստանի դեղագործությունն առաջին անգամ կներկայացվի Եվրամիության երկրում անցկացվող միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի:

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ-ում անցկացվող դեղագործական ցուցահանդեսի

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ-ում անցկացվող դեղագործական ցուցահանդեսի

Հայաստանի դեղագործությունն առաջին անգամ կներկայացվի Եվրամիության երկրում անցկացվող միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի: Այս տարվա հոկտեմբերի 7-9-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում CPhi Worldwide-ին երկիրը կներկայանա իր հնարավորություններով։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Դեղարտադրողների և ներմուծողների միության (ԴԱՆ Միություն) գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը։ «Նման խոշորագույն ցուցահանդեսներին մասնակցության հնարավորությունը հայկական դեղարտադրող ընկերությունների առջև բացվեց այն բանից հետո, երբ Հայաստանում 2013թ. ձևավորվեց ոլորտի ՊԱԳ (Պատշաճ արտադրական գործունեության – Good Manufacturing Practice - GMP) համակարգը, և պետական հավատարմագրված կառույցը սկսեց հավաստագրել ձեռնարկությունների համապատասխանությունը եվրոպական ՊԱԳ ստանդարտներին։ Այլապես, դեղագործության ոլորտում զարգացած երկրների ցուցահանդեսներին մասնակցությունն անիմաստ է, քանի որ դրանց շուկաներ մուտքն, առանց ՊԱԳ հավաստագիր ունենալու, պարզապես անհնար է»,- պարզաբանեց Զաքարյանը։

Նրա խոսքով՝ հայրենական առաջատար դեղարտադրողների մասնակցությունը CPhi Worldwide-ին կընձեռի գործընկերային կապեր հաստատելու հնարավորություն. սպասվում է, որ այդ ավանդական ցուցահանդեսն այս տարի կունենա աշխարհի շուրջ 140 երկրների 2,2 հազար մասնակից և 34 հազար այցելու։

ԴԱՆ Միության ղեկավարի տեղեկացմամբ, արդեն մայիսի 21-23-ը հայրենական դեղարտադրողների մեծ խումբը կմասնակցի Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայանալիք PHARMA LAB EXPO 2014 միջազգային ցուցահանդեսին։ «Հնդկաստանի դեղարտադրության մասին խոսելով, պետք է նշել, որ այն շատ խայտաբղետ է՝ ներառելով անորակից մինչև ամենաբարձրակարգ դեղարտադրող ընկերությունները»,- նշեց Զաքարյանը։ Նա հավելեց, որ ցուցահանդեսին մասնակցությունը հայկական ձեռնարկություններին կըձեռի ոչ միայն սեփական արտադրանքը ներկայացնելու, այլև տեղում սարքավորումների, հումքի, բժշկական աքսեսուարների լավագույն մատակարարներին ընտրելու և նրանց համագործակցություն ծավալելու հնարավորություն։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013 թ. Հայաստանում թողարկվել է 5 մլրդ 280,2 մլն դրամի (12,89 մլն ԱՄՆ դոլար ) դեղագործական արտադրանք. աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 29,9 տոկոս։ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2013թ. Հայաստանից արտահանվել են 6 մլն 552 հազ. դոլարի կշռածրարած դեղամիջոցներ, կամ նախորդ տարվա համեմատ 10,6 տոկոսով ավելի։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search