Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպվել են հաշվապահական դասընթացներ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ստեփանակերտում շարունակվել են հաշվապահական և հարկային հաշվառման թեմաներով նախօրեին մեկնարկած սեմինար-դասընթացները:

Ստեփանակերտում կազմակերպվել են հաշվապահական դասընթացներ

Ստեփանակերտում կազմակերպվել են հաշվապահական դասընթացներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ֆինանսների նախարարության հարկային վարչարարության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ Արմինե Մուսայելյանն ասել է, որ այս տարվա օգոստոս ամսից ֆինանսների նախարարության և ՀՀ Հաշվապահների ու աուդիտորների ասոցիացիայի հետ համատեղ նախաձեռնվել են հաշվապահների ուսուցման դասընթացներ:
«Առաջին փուլում ընդգրկվել են շինարարության և հանքարդյունահանման ոլորտում գործող հաշվապահները, իսկ արդեն երկրորդ փուլում՝ արտադրության ոլորտի, պետական փայամասնակցությամբ ընկերությունների շուրջ 70 հաշվապահներ: Սեմինարների ընդհանուր նպատակն է բարձրացնել հաշվապահների մասնագիտական գիտելիքները կոնկրետ հաշվապահության բնագավառում: Այստեղ մենք ունենք որոշակի բացեր, և այս փուլում ներկայացվում է հաշվապահական հաշվառման քաղաքականության ընտրության, սխալների կատարման դեպքում դրանց ուղղումների, ինչպես նաև ֆինանսական ակտիվների, պարտավորությունների, այդ թվում դեբետորական և կրեդիտորական հաշվառման հետ կապված, վարկերի, փոխառությունների ինչպես հաշվապահական, այնպես էլ հարկային հաշվառման խնդիրները: Քանի որ գործնականում սխալները հիմնականում թույլ են տրվում շատ դեպքերում հաշվապահների չիմացության, ոչ բավարար գիտելիքների պատճառով, այդ նպատակով մեր գերակա խնդիրը հաշվապահների ուսուցման կազմակերպումն է»,- մանրամասնել է Ա. Մուսայելյանը:
Բանախոս, ՀՀ Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի նախագահ, «ՓԻ-ԷՅՋ-ՓԻ ՓԱՐԹՆԸՐԶ» ընկերության գործընկեր Հովհաննես Պետրոսյանն էլ նշել է, որ Արցախում սա երկրորդ հանդիպումն է բիզնես կազմակերպությունների, ֆինանսական, հաշվապահական համակարգի աշխատողների հետ:
«Նմանատիպ դասընթացներ մենք կազմակերպել էինք նաև հանրային ոլորտում աշխատող հաշվապահների համար: Երկօրյա սեմինարով անհնարին է ամբողջ նորությունները, փոփոխությունները ներկայացնել: Սա պետք է շարունակական լինի: Մենք հաշվապահներին ներկայացնում ենք ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները: Դրանք այն նորմատիվ ակտերն են, որոնցով կազմակերպությունները պատրաստում և ներկայացնում են ֆինանսական հաշվետվությունները: Դա անհրաժեշտ է կազմակերպության ֆինանսական վիճակը գնահատելու համար: Սա հատկապես կարևոր է այն ընկերությունների համար, ովքեր մտնում են հարաբերությունների մեջ արտաքին մասով՝ այսինքն ցանկանում են վարկեր ներգրավել, պարտատոմսեր, բաժնետոմսեր թողարկել: Ընդհանրապես ֆինանսական հաշվետվությունների նպատակը օգտակար տեղեկատվության տրամադրումն է կազմակերպության ֆինանսական վիճակի, գործունեության արդյունքների վերաբերյալ»,- ավելացրել է Հ. Պետրոսյանը:
Դասընթացի մասնակից, «Ղուկաս քորփորեյշն» ՓԲԸ տնօրեն Արարատ Ղուկասյանն էլ ասել է, որ նման միջոցառումների անցկացումը ողջունելի է, քանի որ հաշվապահների համար բացահայտվում և կիրառվում է նոր ոլորտ, որը կապված է միջազգային ստանդարտների ներդաշնակեցման հետ:
«Հաշվապահները կարող են ցանկացած դեպքում ստանդարտը հասկանալ ավելի լայն մասշտաբով: Յուրաքանչյուր հաշվապահ կարող է ինքնուրույն կիրառել ցանկացած միջազգային ստանդարտ, և այդ կիրառելիության աստիճանը, դրական կամ բացասական ցուցանիշները կախված են հենց հաշվապահի գիտելիքների մակարդակից, որը միանշանակ կարևոր է մեզ համար»,- նշել է Ա. Ղուկասյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search