Սիրիական երկխոսության հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը Սիրիայում կարելի կլինի ավարտված համարել ընդամենը մի քանի ամսից:
Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարը կարելի կլինի ավարտված համարել ընդամենը մի քանի ամսից. Ջեյմս Ջեֆրի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամաբ, գրում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Ջեֆրին ընդգծել է, որ ԻՊ-ի վերջին հենակետերը գտնվում են Եփրատ գետի երկայնքով, և այժմ այդ դիրքերում ահաբեկիչների դեմ շարունակում է կռվել ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը:
ԱՄՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ իրենք աշխատում են գործել այնպես, որ վերջնական ու ջախջախիչ հարված կարողանան հասցնել ԻՊ-ի «քնած բջիջներին»՝ հետագայում նրանց ակտիվացումը բացառելու համար:
Նա ընդգծել է, որ բացի ԻՊ-ի իսպառ ոչնչացումից կարևոր է սիրիական հակամարտության քաղաքական լուծման գալն ու երկրում երկար տարիներ շարունակ չդադարող պատերազմին վերջ տալը: