Այսօր Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Արցախի մասնաճյուղի մանկապատանեկան խմբի նախատոնական համերգը դպրոցականների համար՝ Արցախի ժողովրդական երգչուհի Նաիրուհի Ալավերդյանի, երգիչներ՝ Վիտալի Ղազարյանի և Յանա Հովհանննիսյանի նախաձեռնությամբ։
Ավելի լավ է գեղեցիկ արվեստ մշակել, քան թե ռաբիզը քննադատել. Նաիրուհի Ալավերդյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նաիրուհի Ալավերդյանը ասել է. «Մեր նպատակն է նոր սերնդի մեջ դասիտիարակել երաժշտական ընկալման բարձր մակարդակ։ Դրա համար ամեն ամիս Ստեփանակերտի քաղաքապետարանի հովանավորությամբ դպրոցականների համար կազմակերպում ենք անվճար համերգ»:
ԼՂՀ ժողովրդական արտիստը նշեց նաև, որ ավելի լավ է գեղեցիկ արվեստ մշակել, քան թե ռաբիզը քննադատել։
Միջոցառմանը ներկա էին դպրոցականներ, ուսուցիչներ և արվեստասերներ։