Artsakhpress

Հասարակական

Արցախի ազատամարտիկների միությունն ամփոփել է անցնող տարին

Արցախի ազատամարտիկների միությունն ամփոփել է ընթացիկ տարում կատարած աշխատանքերը, որոնք նպատակաուղղված են եղել նորանկախ հանրապետության ստեղծման և կայացման գործում իրենց անմնացորդ ավանդը բերած պատերազմի մասնակիցների համախմբմանն ու հայոց պետականակերտման ուղղությամբ վերջիններիս կատարածի արժանավայել գնահատմանը:

Արցախի ազատամարտիկների միությունն ամփոփել է անցնող տարին

Արցախի ազատամարտիկների միությունն ամփոփել է անցնող տարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Արցախի ազատամարտիկների միությունից(ԱԱՄ)՝ մանրամասնելով, որ անցնող տարվա ընթացքում, Միության վարչության կողմից հաստատված աշխատանքային պլանի շրջանակում, կյանքի են կոչվել համապետական ու տեղային նշանակության բազմաթիվ ծրագրեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պետականաշինության տարբեր ոլորտներում կազմակերպության անդամների ակտիվ ներգրավմանը:
Նրանց մասնակցությամբ բանակային ստորաբաժանումներում և  հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվել են  ռազմահայրենասիրական կարևորության տարաբնույթ միջոցառումներ: Միայն Միության  տարածքային և համայնքային միավորումներում նմանօրինակ միջոցառումներ կազմակերպելու համար ծախսվել է 4 միլիոն 380 հազար դրամ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այս և մյուս գործընթացներին զուգահեռ՝ Միության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը շարունակել է մնալ պատերազմի մասնակիցների արժանապատիվ կենսագործունեության ապահովումը, ինչն արտահայտվել է նյութական ու բարոյական օժանդակությամբ:
Մասնավորապես՝ 2018թ.-ի ընթացքում բուժման նպատակով 860 ազատամարտիկի ցուցաբերվել է 66 միլիոն 320 հազար դրամ ֆինանսական օժանդակություն, Միության միջնորդությունների արդյունքում իրականացվել են 41 ազատամարտիկների անվճար բուժումներ ԱՀ ՊՆ-ի զինվորական հոսպիտալում:  Արցախյան գոյամարտի 1-ին և 2-րդ կարգի  987 հաշմանդամներ ստացել են 49 միլիոն 310 հազար  դրամ:
Նշանակալի աշխատանք է կատարվել նաև ազատամարտիկների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: ԱԱՄ մի շարք անդամների  բնակարանները նորոգելու  համար Միության վարչության որոշմամբ ձեռք  է բերվել և հատկացվել 26 միլիոն 237 հազար  դրամ արժողությամբ  շինանյութ:
Զուգահեռ այս ամենին՝ անհատական հանդիպումների միջոցով ներկայացվել և պաշտպանվել են ԱԱՄ տասնյակ անդամների իրավունքներն ու օրինական շահերը դատարաններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլն:
Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով տարվա ընթացքում պարգևատրվել են ԱԱՄ 369 անդամներն են, որոնցից 365-ը արժանացել է «Մարտական ծառայություն», իսկ 4-ը՝ «Շուշիի ազատագրման համար» մեդալների: Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշմամբ՝ 162 ազատամարտիկներ պարգևատրվել են «Հայրենյաց պաշտպան» մեդալով, 171-ը՝ Միության պատվոգրով, 43-ը՝ արժեքավոր նվերներով (2 միլիոն 352 հազար դրամ գումարի չափով), 18-ն արժանացել է դրամական խրախուսանքի:
Առանձնահատուկ հիշատակման է արժանի Արցախի հանրային ոլորտում Միության կողմից ծավալած հայրենանվեր գործունեությունը: Թերևս այս ուղղությամբ ձեռնարկված ամենախոշոր ծրագիրը Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակի կառուցապատումն է, որի ավարտական փուլի համար ընթացիկ տարում Միության բյուջեից ծախսվել է 301 միլիոն 473 հազար դրամ:
Միությունը հաշվետու ժամանակաշրջանում շարունակել է մշտական սերտ  կապ ապահովել  ԱՀ  պետական կառույցների և  հասարակական կազմակերպությունների հետ: ԱԱՄ կողմից 7միլիոն 386 հազար դրամ հատկացվել է ԱՀ Պաշտպանության բանակին, 1միլիոն 500 հազար դրամ՝ Հայ Առաքելական եկեղեցուն, 300 հազար դրամ՝ «Մայրություն» ՀԿ-ին, 2 միլիոն դրամ՝  Առաջաձոր համայնքի հուշարձանի կառուցմանը, 400 հազար դրամ՝ Ազոխ համայնքի  դպրոցին, 200 հազարական դրամ՝ Բերդաշենի  հուշարձանի նորոգմանը, Վանք  համայնքի  դպրոցին  և Նորագյուղ համայնքի ԱԱՄ գրասենյակի կահավորմանը:
Հավելենք, որ Արցախի ազատամարտիկների միության կողմից Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության կենտրոնին», Քաշաթաղի շրջանի մի շարք մանկապարտեզների, դպրոցների հատկացվել են համապատասխան իրեր և խաղալիքներ, իսկ ազատամարտիկներին՝ հագուստ: Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում միության երիտասարդական թևի միջոցով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին մայրաքաղաքում բաժանվել են վարդեր:
Միության ֆինանսավորմամբ գործում է «Կարատե-դո» մարզական խմբակ, որտեղ անվճար պարապմունքներ են անցկացնում մոտ 25 երեխաներ: Ուրախությամբ պետք է արձանագրել,որ այդ մարզական խմբակի անդամներից ոմանք արդեն հաղթող են ճանաչվել համահայկական տարբեր մրցույթներում և այսօր էլ շարունակում են վայելել Արցախի ազատամարտիկների միության վարչության հատուկ ուշադրությունը:           
Ամփոփելով ԱԱՄ 2018 թվական ընթացքում կատարած  աշխատանքների արդյունքները՝ կարելի է միանշանակ արձանագրել, որ տարվա կտրվածքով    նախատեսված բոլոր միջոցառումները կյանքի են կոչվել լիարժեքորեն:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search