Artsakhpress

Տնտեսական

43 ապրանքային շուկաներում ուսումնասիրված ապրանքատեսակներից 28-ում միջին գների անկում է արձանագրվել. Հակոբ Ղահրամանյանն ամփոփել է տարին

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կայացել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ՀԾՏՄԿՊՀ) տարեվերջյան նիստը:

43 ապրանքային շուկաներում ուսումնասիրված ապրանքատեսակներից 28-ում միջին գների անկում է արձանագրվել. Հակոբ Ղահրամանյանն ամփոփել է տարին

43 ապրանքային շուկաներում ուսումնասիրված ապրանքատեսակներից 28-ում միջին գների անկում է արձանագրվել. Հակոբ Ղահրամանյանն ամփոփել է տարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ տարում կատարված աշխատանքների մասին:
Հ. Ղահրամանյանն ասել է, որ ԱՀ  ՀԾՏՄԿՊՀ-ին  առնչվող տարեկան բոլոր ծրագրերը, շնորհիվ համակարգված ու արդյունավետ աշխատանքի, հաջողությամբ կյանքի են կոչվել:
 
«2018 թվականի ընթացքում էներգետիկայի բնագավառում 4 ընկերությունների տրամադրվել է փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության 5, իսկ 11 ընկերությունների էլ կառուցման 11 լիցենզիաներ: Հանձնաժողովը տարվա ընթացքում ամենշաբաթյա դիտանցումներով առավել խիստ վերահսկողություն է իրականացրել գերիշխող ապրանքային շուկաներում՝ հակամրցակցային գործողությունների, գների անհիմն բարձրացումների կանխարգելման նպատակով: Ընթացիկ տարվա հունվար-դեկտեմբերին ուսումնասիրված 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակներից  միջին գների անկում է արձանագրվել 28, գնաճ՝ 13 ապրանքատեսակների համար: Մնացած 39 ապրանքատեսակների միջին գները մնացել են անփոփոխ կամ տատանվել են 2%-ի միջակայքում: Ուսումնասիրվող ապրանքատեսակների բոլոր փոփոխությունները դիտարկվել են օրենքի տառին համապատասխան ու տրվել գնահատականներ: Իրականացվել է ապրանքային շուկաների կառուցվածքի ուսումնասիրություն, որի արդյունքում նվազել է գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների քանակը: Դա ցույց է տալիս, որ շուկայում առկա է մրցակցություն, և այն ավելի է ազատականացվել, ինչն էլ իր ազդեցություն է թողել գնագոյացման քաղաքականության վրա: 2018 թվականի ընթացքում տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում իրականացրած գնագոյացման և ապրանքային շուկաների կառուցվածքի 116 ուսումնասիրությունների և շաբաթական դիտանցումների արդյունքում բացառվել է գերիշխող դիրքի չարաշահման, մասնավորապես, չհիմնավորված գների կիրառման դեպքեր»,-ասել է հանձնաժողովի նախագահը:
 
Նա նշել է, որ ՀՀ գործընկեր Հանձնաժողովների հետ իրականացվել են նախընտրական քարոզարշավին վերաբերող հեռուստահաղորդումների մոնիթորինգ և իրականացվել ինստիտուցիոնալ համագործակցություն տարբեր բնագավառներում: Հանձնաժողովը սերտ համագործակցության մեջ է գտնվել ՀՀ գործընկեր հանձնաժողովների հետ և մասնակցել է տարբեր քննարկումների  ու միջազգային սեմինարների:
 
Հ. Ղահրամանյանի հաղորդմամբ՝ 2018 թվականին հանձնաժողովն անց է կացրել 18 նիստ և  28 խորհրդակցություն: Նիստերում քննարկվել են 90 հարց, որից ընդունվել են 79 որոշումներ:
«Ստացվել են տարբեր բովանդակության 1800 գրություն, որից 11 դիմում-բողոք, մեկնաբանություն: Բոլոր  հարցերը   քննարկվել են և տրվել համապատասխան լուծումներ: Տարվա ընթացքում անց են կացվել հանդիպումներ և բազմաբովանդակ քննարկումներ ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների, հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»,-մասնավորապես ասել  է Հ. Ղահրամանյանը և հավելել, որ հանձնաժողովը 2019 թվականի տարեկան գործունեության ծրագիրն արդեն իսկ հրապարակել է ԱՀ  Ազգային Ժողովում:
Նիստին հանձնաժողովը հաստատել է հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների 2019 թվականի անվանական կազմը և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը: Փոփոխություն է կատարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2014 թվականի հունվարի 30-ի N1Ա որոշման մեջ:
Մեկ այլ որոշմամբ էլ հանձնաժողովը հաստատել է «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների առավելագույն սակագներից ցածր սակագների կիրառման կարգը: Հանձնաժողովի որոշմամբ՝ դադարեցվել է ՀԾՏՄԿՊՀ-ի 2012 թվականի մարտի 5-ի N 28Ա որոշմամբ «Ջրամատակարարում և ջրահեռացում» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ջրային համակարգի օգտագործման N 0001 թույլտվությունը: Փոփոխություններ են կատարվել ԼՂՀ հանձնաժողովի 2018 թվականի մարտի 5-ի N 9-Ա, ապրիլի 26-ի N15-Ա, մայիսի 18-ի N 27-Ա որոշումների մեջ:
 
Նիստի վերջում  Հակոբ Ղահրամանյանը պատասխանել է լրագրողների հարցերին և շնորհավորել ներկաների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով համերաշխություն, առողջություն, հաջողություն և երջանկություն: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search