Artsakhpress

Տնտեսական

Կանխատեսվում է երկնիշ տնտեսական աճ. պետնախարարն ամփոփել է տնտեսական տարին

2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հանրապետությունում Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն) կազմել է 197.6 մլրդ դրամ՝ ապահովելով 12,2% իրական աճ: ՀՆԱ-ի արձանագրած 12,2% հավելաճի տեմպի 6.7 տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը, որի ավելի քան 5 տոկոսային կետը՝ հանքարդյունաբերությունը, 4.3 տոկոսային կետը՝ առևտուրը և ծառայությունները:

Կանխատեսվում է երկնիշ տնտեսական աճ. պետնախարարն ամփոփել է տնտեսական տարին

Կանխատեսվում է երկնիշ տնտեսական աճ. պետնախարարն ամփոփել է տնտեսական տարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին կայացած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ մանրամասնելով, որ մինչև տարեվերջ կանխատեսվում է, որ համախառն ներքին արդյունքի անվանական ցուցանիշը կկազմի 303 մլրդ դրամ՝ ապահովելով երկնիշ տնտեսական աճ: Սպասվում է, որ մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը 2018թ. համար կկազմի շուրջ 4260 ԱՄՆ դոլար՝ 2017 թվականի 3845 ԱՄՆ դոլարի դիմաց՝ այդպիսով գրեթե հավասարվելով ՀՀ համապատասխան ցուցանիշին:
«Ընթացիկ տարվա 11 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2017 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճել է 11.7 %-ով։
 
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա նշեմ, որ 2018 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին այն կազմել է ավելի քան 403 մլն $, որը 24%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ընդ որում արտահանումը (146.7 մլն $) ներմուծման (256.2 մլն $) նկատմամբ աճել է առաջանցիկ տեմպերով՝ կազմելով 37.8%՝ ներմուծման 18.1% աճի դիմաց: Առանց հանքագործության և թանկարժեք իրերի, արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 206 մլն $ (անկում 7.8%-ով) կամ ընդհանուրի ավելի քան 51%-ը: Արտահանումը առանց հանքագործության և թանկարժեք իրերի կազմել է շուրջ 21 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ ավելի քան 185 մլն ԱՄՆ դոլար»,- ավելացրել է Գ. Մարտիրոսյանը:
Պետական նախարարի խոսքով՝ ձեռնարկված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ 2019 թ․-ից ավելի կբարելավվի գործարար միջավայրը, և կթեթևանա փոքր ու միջին ձեռնարկատիրության հարկային բեռը՝ Ստեփանակերտ քաղաքում արտոնագրային և հաստատգրված վճար վճարողներինը 50%-ով, իսկ շրջաններում՝ 70%-ով։ Այս արտոնությունից կօգտվի հանրապետության հարկատուների ավելի քան  30%-ը։
«2018 թ․ ընթացքում գրանցվել են 1249 նոր սուբյեկտներ, որոնցից գործունեություն են ծավալում 716-ը: Լուծարվել է 75 սուբյեկտ: Ընդհանուր առմամբ՝ ԱՀ-ում հարկատուների թիվը կազմում է ավելի քան 5800: Հանրապետությունում վարձու աշխատողների միջին թիվը տարեսկզբին կազմում էր ամսական 38 հազար 209, որը տարվա ընթացքում ավելացել է 1200-ով՝ կազմելով 39 հազար 407»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:
Մամուլի ասուլիսին ԱՀ պետական նախարարը պատասխանել է նաև լրագրողների կողմից հնչեցված մի շարք հարցերի:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Search