Artsakhpress

Տնտեսական

Նախատոնական և հետտոնական օրերին ՍԱՊԾ-ի կողմից ուժեղացվել է պարենային շուկայի վերահսկողությունը

Հաշվի առնելով այն փաստը, որ նախատոնական ու հետտոնական օրերին պարենային մթերքի առևտրի ծավալներն ու դրանով պայմանավորված ռիսկերն աճում են, ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) կողմից ուժեղացվել է պարենային շուկայի վերահսկողությունը:

Նախատոնական և հետտոնական օրերին ՍԱՊԾ-ի կողմից ուժեղացվել է պարենային շուկայի վերահսկողությունը

Նախատոնական  և  հետտոնական  օրերին  ՍԱՊԾ-ի  կողմից  ուժեղացվել է պարենային շուկայի վերահսկողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում  ասել է ՍԱՊԾ  պետ  Արթուր  Ներսիսյանը՝   նշելով,  որ  ձևավորվել են մասնագետ-տեսուչների աշխատանքային խմբեր, որոնք 2018 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2019 թվականի հունվարի 7-ը հանրապետության պարենային ապրանքների իրացմամբ զբաղվող 96 տնտեսավարող սուբյեկտներում իրականացրել են հսկողական շրջայցեր:  
Կատարած  աշխատանքների  արդյունքում  հայտնաբերվել և ոչնչացվել  են  34,3 կգ մսամթերք, 21 կգ կաթնամթերք, 29,5 կգ քաղցրավենիք, 122 լ զովացուցիչ ըմպելիք, 22,7 կգ մայոնեզ, 19,7 կգ խմորեղեն, 4,5լ ալկոհոլային խմիչքներ, 20,7լ ոչ ալկոհոլային խմիչքներ, 3,5կգ համեմունքներ և 7,57 կգ այլ ապրանքատեսակներ:
Ա.  Ներսիսյանի  խոսքով՝   նշված ցուցանիշները   նախորդ  տարվա  նույն  ժամանակահատվածի  համեմատ  նվազել  են:
«Շրջայցերի ընթացքում ուսումնասիրվել է իրացվող սննդամթերքի պիտանելիության ժամկետի և պահպանման պայմանների պահանջների համապատասխանությունը: Զուգահեռաբար իրականացվել են նաև 7 տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող բուսական ծագում ունեցող սննդամթերքում մնացորդային նիտրատների չափման աշխատանքներ. արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Այդ օրերին ծառայության ուշադրության կենտրոնում է եղել  փողոցային առևտրի  արգելումը՝  հատկապես կենդանական ծագման մսի վաճառքի  առումով:
Մայրաքաղաքի տարբեր թաղամասերի չթույլատրված վայրերում հայտնաբերվել և կասեցվել են  25 ձկան, 5 խոզի մսի և 3 հնդկահավի մսի իրացման դեպքեր. դրանց  հետագա վաճառքը թույլատրվել է միայն  անասնաբուժասանիտարական փորձաքննության դրական եզրակացություն տալուց և վաճառքի համար թույլատրելի տարածք տեղափոխելուց հետո»,-տեղեկացրել  է  Ա.  Ներսիսյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

ՀՀ բանկերը դուրս են գրել արցախցիների գրեթե բոլոր վարկերը՝ դրանք փոխանցելով ֆիննախին

Արցախյան շարժման 36-ամյակի առթիվ Արցախի նախագահն ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր

Հարցուպատասխան Արտակ Բեգլարյանի հետ. Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը քննարկում է իր հայրենի տարածքում տեղի ունեցած մարդու իրավունքների ճգնաժամը. National Journal

Սամվել Շահրամանյանին կանչել են Հայաստանի քննչական կոմիտե. փաստաբան

Ֆրանսիայում դատարանը կալանք է սահմանել Սամվել Կարապետյանի 120 միլիոն եվրո արժողությամբ վիլլայի նկատմամբ

Արցախի իշխանությունները ցավում են «24News.am»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար

ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 43 տոկոսով. ինչ է արտահանվել ու ներմուծվել

Երուսաղեմի հայերը դատարանում վիճարկում են «Կովերի պարտեզը» իսրայելական ընկերությանը հանձնելը

Search