Artsakhpress

Հասարակական

Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավելի քան 100 աշխատակիցների

Արցախում գործող «Գրեյթ Փարթներս» («Great Partners») ընկերությունը, որը զբաղվում է հագուստի արտադրությամբ, ունի ավելի քան 100 աշխատակցի կարիք: Դիմել կարող է 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք:

Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավելի քան 100 աշխատակիցների

Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավելի քան 100 աշխատակիցների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Գրեյթ Փարթներս» ընկերության աշխատակազմի ղեկավար Նելլի Բաղդասարյանը՝ մանրամասնելով, որ աշխատանքի ընդունվելիս աշխատանքային փորձը, բարձրագույն կրթությունը և օտար լեզուների իմացությունը պարտադիր պայմաններ չեն:
«Պետք է պարզապես աշխատելու ցանկություն ունենալ: Առաջարկում ենք աշխատանք առանց նախնական գիտելիքների և աշխատանքային փորձի: Տարիքային սահմանափակում այդ առումով չկա: Կարճ ժամանակահատվածում ցանկացողները կարող են ստանալ բոլոր անհրաժեշտ գիտելիքները և նույնիսկ վարձատրվել: Փորձաշրջանը տևում է շուրջ 3 ամիս: Աշխատավարձը գործավարձային սկզբունքով է՝ կախված հոսքագծերից և արտադրողականությունից: 2014 թվականից գործող ընկերությունը ներկայումս ունի 230 աշխատակից, սակայն, պատվերների ավելացման հետ կապված, անհրաժեշտություն է առաջացել ավելացնել նաև աշխատակիցների քանակը: Հարմարավետության համար ստեղծել ենք աշխատանքային բոլոր պայմանները»,- ավելացրել է Ն. Բաղդասարյանը:
Նշենք, որ ընկերությունը գտնվում է քաղաք Ստեփանակերտում՝ Թումանյան 99 հասցեում: Ցանկացողները կարող են զանգահարել 097-22-65-77, 047-96-90-94 հեռախոսահամարներին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Մարտակերտում գործում է ներքաղաքային երթուղի

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Ստեփանակերտում գործում է «VitaSol» աղաբուժության կենտրոն (լուսանկարներ)

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը քննարկելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը

Պատրաստ եմ արտերկրում ստացած գիտելիքներս ներդնել ԱՀ տնտեսության զարգացման գործում. արցախցի տնտեսագետ

Լավաշ, մեղր, ապուրներ. զինվորի սնունդը փոխվել է

Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոյի փոխարժեքը նվազել է

Search