Artsakhpress

Քաղաքական

Արյան գնով մեր շահածը չի մսխվի դիվանագիտական սեղանների շուրջ. Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը Արցախում անցկացնելը աջակցության ևս մեկ ձև է հայկական երկրորդ հանրապետությանը և վերահաստատելու, որ արյան գնով պատերազմի դաշտում մեր շահածը չի մսխվի դիվանագիտական սեղանների շուրջ:

Արյան գնով մեր շահածը չի մսխվի դիվանագիտական սեղանների շուրջ. Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ

Արյան գնով մեր շահածը չի մսխվի դիվանագիտական սեղանների շուրջ. Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը՝ մանրամասնելով, որ իրենք շատ առիթներով են եղել Արցախում, ունեցել համագումարներ, սակայն առաջին անգամն է, երբ Ընդհանուր ժողովը հենց այստեղ է անցկացվում:
«Հայ Դատի հիմնական խնդիրները այսօր էլ շարունակում են մնալ նույնը: Դրանք սահմանվում են չորս կետերում և Հայաստանի պարագայում վերաբերում են պետական հիմքերը ամրապնդելուն, իսկ Արցախի պարագայում՝ ինքնորոշման իրավունքին և անկախության ճանաչմանը հասնելուն: Երկրորդը ցեղասպանության և պահանջատիրության հարցն է առհասարակ: Դրան հաջորդում են մեր երիտասարդության քաղաքականացման խնդիրներին վերաբերող և հայապատկան հողերի մեջ տարվող աշխատանքներին վերաբերող հարցերը: Բարեբախտաբար, պատմությունը ցույց է տվել, որ «Դաշնակցության» կարևորությունը պայմանավորված չէ միայն ընտրություններով: Մենք պետք է հանդիսանանք արտախորհրդարանական ընդդիմություն՝ իր չափի մեջ ճիշտը ասելով և սխալը գնահատելով»,- ավելացրել է Հակոբ-Տեր Խաչատրյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

Ստեփանակերտի քաղաքապետարանը կազմակերպել է գրական-երաժշտական երեկո

«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 տարեկան. քաղաքական գործիչն ընկերների հուշերում

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն

Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Արցախյան շարժման հիմքը մեր միասնականությունն է. Վահրամ Բալայան

Վենեսուելան հուսով է Չինաստանի, Հնդկաստանի եւ Ռուսաստանի հետ առեւտրային բլոկ ստեղծել

Search