Artsakhpress

Հասարակական

Ասկերանում շմոլ գազից թունավորվել է չորս բնակիչ

Հունվարի 21-ին՝ ժամը 01:35-ին, Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից տեղեկություն է ստացվել, որ քաղաքի Շահումյան 78 հասցեում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել:

Ասկերանում շմոլ գազից թունավորվել է չորս բնակիչ

Ասկերանում շմոլ գազից թունավորվել է չորս բնակիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ մանրամասնելով, որ շմոլ գազից թունավորված Յ. Ս.-ն (1994 թ. ծնվ.),Մ. Ջ.-ն (2008 թ. ծնվ.), Ա. Ջ.-ն (2010 թ. ծնվ.) և Ա. Ջ.-ն (1986 թ. ծնվ.) տեղափոխել են Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Արևիկ» մանկական բուժմիավորում:
Ըստ բժշկներից ստացված տեղեկության` տուժածների վիճակը գնահատվում է բավարար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search