Հանրապետությունում, հուլիսի 20-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի հնձի ենթակա 45 հազար 416 հեկտար ցանքատարածություններից հնձվել է 41 հազ. 260 հա:
Բերքատվության այս տարվա ցուցանիշները շարունակում են անհամեմատ բարձր մնալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ համախառն բերքատվությունը կազմել է 111 հազ. 756 տոննա, նախորդ տարվա 47 հազ 111 տոննաի փոխարեն, իսկ միջին բերքատվությունը կազմել է հեկտարից 27.1 ցենտներ՝ նախորդ տարվա 10.1 ց/հա-ի փոխարեն: Ընդհանուր առմամբ՝ հնձվել է 22 հազ. 70 հա ցորեն, 17 հազ 784 հա գարի, ինչպես նաև 1406 հա հաճար:
Ցորենի համախառն բերքատվությունը կազմել է 62 հազ 268 տոննա՝ 28.2 ց/հա-ից միջին բերքատվությամբ, նախորդ տարվա 11.2 ց/հա-ի փոխարեն, հնձված 45 հազ. 788 տ գարու միջին բերքատվությունը կազմել է 25.7 ց/հա, նախորդ տարվա՝ 8.4 ց/հա-ի համեմատ: Հաճարի համախառը բերքատվությունը 3700 տոննա է՝ 26.3 ց/հա-ից միջին բերքատվությամբ: