Ըստ վիճակագրական տվյալների՝ անցած 9 ամիսների ընթացքում ապահովվել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 7,3 տոկոս իրական տնտեսական աճ:
Այս տարի ՀՆԱ-ի 9 տոկոս աճ է կանխատեսվում. էկոնոմիկայի նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը և նշել, որ այդ արդյունքների և հաջորդ ամիսների օպերատիվ տվյալների հիման վրա կանխատեսելի է այս տարվա ծրագրավորված տարեկան ցուցանիշների՝ 212 մլրդ դրամի և ՀՆԱ 9 տոկոս տնտեսական աճի ապահովումը:
«Անցյալ տարի աճ է գրանցվել գյուղատնտեսության, արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում: Միաժամանակ, արտաքին տնտեսական և ներքին բնույթի որոշ օբյեկտիվ գործոններ բացասական ազդեցություն են թողել լ հատկապես շինարարության և առևտրի ոլորտների վրա, որտեղ 9 ամսվա տվյալներով, արձանագրվել է անկում՝ 19 և 5 տոկոսներով»,-ասել է Ա. Խաչատրյանը:
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ 2015-ի տարեկան արդյունքներով լավատեսական ցուցանիշներ են արձանագրվել ագրոպարենային հատվածում: Ըստ նախնական տվյալների՝ գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է 62,5 մլրդ դրամ՝ ապահովելով նախորդ տարվա նկատմամբ 8 տոկոս աճ: