Artsakhpress

Միջազգային

Հեյդար Ալիեւը 1993 թվականին իշխանության է եկել հեղաշրջման միջոցով. փիլիսոփայության դոկտոր

Ադրբեջանի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի քաղաքական տեսությունների բաժնի աշխատակից, փիլիսոփայության դոկտոր Յադիգար Թյուրքելը հեռացվել է աշխատանքից այն բանի համար, որ Ալեքսանդր Շեպոտեւի հարավկովկասյան հակամարտություններին նվիրված մի գրքի առաջաբանում նշել է, որ Հեյդար Ալիեւը 1993 թվականին իշխանության է եկել հեղաշրջման միջոցով:

Հեյդար Ալիեւը 1993 թվականին իշխանության է եկել հեղաշրջման միջոցով. փիլիսոփայության դոկտոր

Հեյդար Ալիեւը 1993 թվականին իշխանության է եկել հեղաշրջման միջոցով. փիլիսոփայության դոկտոր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին meydan TV-ին պատմել է ինքը` Յադիգար Թյուրքելը: Նա գտնում է, որ ինստիտուտի տնօրեն Իլհամ Մամեդզադեն իրեն աշխատանքից ազատել է ապօրինաբար:

«Ինձ նկատմամբ կատարված ապօրինության հետ կապված մարտի 10-ին Բաքվի միջազգային մամուլի կենտրոնում ասուլիս եմ տալու: Այդ մասին դատական հայցս կքննի Բաքվի Յասամալի շրջանի դատարանը», -ասել է նա:

Շեպոտեւի գրքի առաջաբանում Թյուրքելը պնդել է, որ «1993 թվականին հեղաշրջման ճանապարհով իշխանության եկած Հեյդար Ալիեւը անտեղի կերպով փոխել է ադրբեջանցի թուրքերի անունը եւ իրականացրել կայսրության քաղաքականությունը»:

«Այո, ես նման գիրք հրատարակել եմ, եւ կարծում եմ` իրավացի եմ: Եթե այդ մասին ստեի, ապագա սերունդներն ինձ կմեղադրեին պատմությունը կեղծելու մեջ», -գրել է նա:

Յադիգար Թյուրքելը հայտնել է, որ մարտի 4-ին տնօրենը հավաքել է ինստիտուտի աշխատակիցներին եւ իրեն «ժողովրդի թշնամի» հայտարարել:

«Ավելին, բարձրացրել է իմ դոկտորական դիպլոմը հետ վերցնելու հարցը, աշխատակիցներն էլ քվեարկությամբ հաստատել են դա», -ասել է նա` նշելով, որ ինստիտուտի տնօրենը սպառնացել է Շեպոտեւի գրքում գրածների համար 12 տարվա ազատազրկման ենթարկել տալ իրեն:

Յադիգար Թյուրքելն իր հրատարակած գրքում ամբողջությամբ մերկացրել է 1992-1993 թվականներին Ադրբեջանում իշխանության փոփոխությունը, Աբուլֆազ Էլչիբեյի իշխանությունից հեռանալն ու հանրաքվեի ճանապարհով Հեյդար Ալիեւի որպես համաժողովրդական առաջնորդ իշխանության գալը, եւ իրադարձությունը գնահատել որպես պետական հեղաշրջում:

«Հեյդար Ալիեւը իշխանության է եկել ոչ թե համաժողովրդական քվեարկության, ժողովրդի վստահությունը, հարգանքը վաստակելու ճանապարհով, այլ բացառապես զինված պետական հեղաշրջման միջոցով: Խորհրդարանի նախագահ եղած ժամանակ, երկրի նախագահ դառնալուց առաջ, նա խորհրդարանում օրինագիծ է ընդունել տվել, որ Ադրբեջանը հրաժարվի թուրքականությունից եւ ադրբեջանականություն ընդունի», -գրքի առաջաբանում գրել է Յադիգար Թյուրքելը:

Ադրբեջանում խիստ հիվանդագին են ընդունում Հեյդար Ալիեւի հասցեին քննադատությունը եւ պաշտոնական քարոզչությանը հակասող փաստերի հրապարակումները:

Թուրք գրող Թուրղութ Էրին Ադրբեջւանի իշխանությունները մեղադրել են զրպարտության եւ հակաադրբեջանական գործունեության մեջ այն բանի համար, որ նա իր` «Ազատությունից բռնակալություն: Ասես վերակենդանացել են Ստալինն ու Բերիան» գրքում մերկացրել է Հեյդար Ալիեւի կառավարության երկդիմիությունը եւ ապացուցել, որ նա հաճախ գործել է իր անձնական շահերից ելնելով, եւ ոչ թե պետության եւ ժողովրդի օգտի համար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search