Բաքվի կենտրոնում պղծվել է Հեյդար Ալիեւի արձանը:
Բաքվի կենտրոնում պղծվել է Հեյդար Ալիեւի արձանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, Ինտերնետում հաստատող լուսանկարների հայտնվելուց հետո, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:
Արձանի պատվանդանին ինչ-որ մեկը գրություն է արել ադրբեջաներեն եւ անգլերեն. «Կեցցե ստրուկների արձանը»: Արժե նշել, որ արձանը տեղադրված է մարդաշատ վայրում, շատ հաստատությունների մոտակայքում:
Ակցիայի հեղինակների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Սակայն դատելով նրանից, որ գրությունից բացի, նաեւ անիշխանականների նշանն է հայտնվել, կարելի է ենթադրել, որ դրանում ներգրավված են վերջերս հայտնված ձախ ուժերը: Այդ մասին է վկայում այն, որ արձանի պղծման մասին առաջիններից մեկը հայտնել է Solfront-ը (Ձախական ճակատը» Ֆեյսբուքի իր էջում:
Օրվա ընտրությունն էլ պատահական չէր: Հենց այդ օրն է ադրբեջանական վերնախավը նշում «ժողովրդի հոր» 93-ամյակը, որն արդեն վաղուց նշվում է որպես «ծաղիկների տոն»: Իմիջիայլոց, արձանի վրա գրառումը հենց դա է ակնարկում:
«Ուղղակի անհնար է պատկերացնել, որ նման բան կարող էր պատահել Հեյդար Ալիեւի արձանին», - գրում է Meydan TV կայքը: