Թեհրանը պատրաստ է Հայաստանին օգնություն ցուցաբերել տեխնիկական եւ ինժեներական ոլորտներում:
Ռոհանի. Իրանը պատրաստ է օգնել Սեւ ծովը Հայաստանի տարածքով միացնել Պարսից ծոցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:
Իրանի նախագահը հաստատել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Սեւ ծովը Հայաստանի տարածքով միացնել Պարսից ծոցին, փոխանցում է FARS-ը:
«Հայաստանն ու Իրանը միանման դիրքորոշում ունեն տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում զարգացման հարցում»,- հավելել է նա: