Կոպիտ հաշվարկներով՝ Հռոմի պապի հետ ժամանող 3000 ուխտավորների հետ ՀՀ կմտնի 1,5-3 մլն. ԱՄՆ դոլար
Հռոմի պապի հետ ժամանող 3000 ուխտավորների հետ Հայաստան կմտնի $1,5-3 մլն. տնտեսագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ին հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը` մանրամասնելով, թե ինչի հիման վրա են իր հաշվարկները:
«Սովորաբար զբոսաշրջիկները մնում են մեկ շաբաթ, որի ընթացքում 1 զբոսաշրջիկը միջինը 800-1000 դոլար է ծախսում։ Այսինքն` հաշվեք օրական 100 դոլար, եթե 5 օր է մնում, 500 դոլար, 8 օր՝ 800: Մնում է այն վերածել ընդհանուր հաշվարկի և ստացվում է հետևյալը. միջին՝ 500 դոլարը բազմապատկում ենք 3000-ով, ստացվում է 1.5 միլիոն, իսկ եթե 1000 դոլար են ծախսում՝ 3 միլիոն»,-հաշվեց տնտեսագետը:
Հիշեցնենք, որ հաղորդվել էր, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցելիք պատարագին մասնակցելու համար Հայաստան կժամանի նաև ավելի քան 3000 ուխտավոր:
Տնտեսագետի համար ակնհայտ է, որ սա դրական տեղաշարժ է առաջացնելու Հայաստանում զբոսաշրջության և, առհասարակ, տնտեսության վրա:
Իսկ հաշվարկներն արվել են Տուրիզմի համաշխարհային կազմակերպության ներկայացրած տվյալների հիման վրա:
Օրինակ` 2015-ին Հայաստան է մտել 1, 2 միլիոն մարդ, մուտք է գործել 1 միլիոն դոլար գումար:
Վիլեն Խաչատրյանը նկատեց, որ այս ժամանակահատվածում նշված` 1.3-3 մլն դոլարի մուտքը Հայաստան նշանակում է դոլարային լրացուցիչ մուտքեր, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ դոլարի փոխարժեքը կիջնի, դրամը՝ կարժևորվի: