Արցախի գյուղատնտեսության նախարարությունն հանդես է եկել նախաձեռնությամբ, որով աջակցություն կտրամադրի ՀՀ Շիրակի մարզի այն հողօգտագործողներին, որոնց հացահատիկային ցանքերը տուժել են վերջին օրերին տեղացած կարկուտի հետևանքով:
Արցախի գյուղնախարարությունն աջակցություն կտրամադրի Շիրակի մարզի հողօգտագործողներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը և նշել, որ օգնության կարգով ըստ ցանքատարածությունների չափերի, հողօգտագործողներին կտրամադրվի աշնանացան ցորենի բարձրակարգ սերմացու: