ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տարածել է նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի արձագանքը «Հրապարակ» օրաթերթի հրապարակմանը` «Իսկ ձեր կարծիքն ով է հարցնում» վերտառությամբ:
Սեյրան Օհանյանի ճակատագիրը տնօրինելու իրավունքը պատկանում է բացառապես իրեն. արձագանք մամուլի հրապարակմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդհատակյա ձեր կառավարիչներին ու աղբյուրներին հիշեցում` ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, օգտվում է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներից և ազատություններից, ներառյալ ` աշխատանքի և գործունեության ազատության իրավունքը: Սեյրան Օհանյանի բախտն ու ճակատագիրը տնօրինելու իրավունքը բացառապես պատկանում է Սեյրան Օհանյանին»,-նշված է Օհանյանի արձագանքում: