Այսօր էլ բարձր է ուսուցչի դերը մեր երկրի առաջընթացի գործում:
Բարձր է ուսուցչի դերը մեր երկրի առաջընթացի գործում. Սլավա Ասրյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը` նշելով, որ ուսուցիչների սրբազան պարտականությունն է աշակերտներին կրթելն ու դաստիարակելը:
Կարևորելով նաև ուսուցչի դերը աշակերտի ձևավորման, կայացման և գիտելիքների ամբարման գործում, Ս. Ասրյաը համոզմունք է հայտնել, որ լավ աշակերտներ ձևավորում են լավ ուսուցիչները. լավ աշակերտ լինելն իր մեջ ներառում է նաև լավ մարդ, լավ զավակ և լավ քաղաքացի ընկալումը:
«Անգնահատելի և մեծ է ուսուցչի դերը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության ազգանվեր գործում։ Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին իրենց նվիրվածության և անխոնջ աշխատանքի համար։ Ուսուցչի նկատմամբ սերն ու հարգանքը յուրաքանչյուրը պահպանում է ողջ կյանքի ընթացքում: Մաղթում եմ խաղաղություն, առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ ձեր ազգապահպան գործում»,-իր շնորհավորական խոսքում ասել է Ս. Ասրյանը: