Artsakhpress

Միջազգային

Ջիմի Քարթեր․ Ամերիկան պետք է ճանաչի Պաղեստինը

Հասարակ, բայց կարեւորագույն քայլ, որը ԱՄՆ ներկա վարչակազմը պետք է կատարի մինչեւ իր լիազորությունների ավարտը՝ հունվարի 20-ը:

Ջիմի Քարթեր․ Ամերիկան պետք է ճանաչի Պաղեստինը

Ջիմի Քարթեր․ Ամերիկան պետք է ճանաչի Պաղեստինը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խոսքը Պաղեստինի պետության դիվանագիտական ճանաչման մասին է  (այս քայլն արդեն արել են 137 երկրներ) եւ այս քայլը կօգնի Պաղեստինին դառնալ ՄԱԿ լիիրավ անդամ, գրում է The New York Times–ում  Ջիմի Քարթերը։

Քարթերը հիշեցնում է Քեմփ Դեւիդում իսրայելա-եգիպտական համաձայնագրերի ստորագրման մասին, որոնց հիմքում ՄԱԿ ԱԽ թիվ 242 բանաձեւն էր։ Այդ բանաձեւի թեզիսները ԱՄՆ ու միջազգային համայնքի քաղաքականության հիմքն են։

Բայց այսօր, հեղինակի կարծիքով, իսրայելցիների ու պաղեստինցիների միջև խաղաղության հաստատման հարցում պարտավորությունները չեղարկման սպառնալիքի տակ են հայտնվել։ «Իսրայելը կառուցում է ավելի շատ բնակավայրեր, դուրս մղելով պաղեստինցիներին ու ամրապնդելով պաղեստինյան հողերի իր օկուպացիան։ Ավելի քան 4․5 մլն պաղեստինցիներ են ապրում այդ օկուպացված տարածքներում, չլինելով Իսրայելի քաղաքացիներ»,- գրում է Քարթերը։

«Մինչդեռ մոտ 600 հազար իսրայելցիներ Պաղեստինում օգտվում են իսրայելական քաղաքացիության բարիքներից։ Այս գործընթացը խթանում է «փաստացի մեկ պետության» ձեւավորումը, որը կարող է ոչնչացնել իսրայելական ժողովրդավարությունը ու ուժեղացնել միջազգային քննադատությունը Իսրայելի հասցեին»,- ասվում է հոդվածում։

«Carter Center -ը առաջարկել էր իր աջակցությունը «երկու պետություն» սկզբունքով որոշմանը, այս ամիս կազմակերպելով քննարկումներ Իսրայելի ու Պաղեստինի ներկայացուցիչների հետ ՝ խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու համար։ Հիմք ընդունելով այդ բանակցությունների ընթացքում դրական արձագանքները, ես վստահ եմ, որ ԱՄՆ կողմից պաղեստինյան պետության ճանաչումը կհեշտացնի Պաղեստինի ճանաչումը այն երկրների կողմից, որոնք դա դեռ չեն արել ու նաեւ ճանապարհ կհարթի իսրայելապաղեստինյան հակամարտության ապագայի մասին ՄԱԿ ԱԽ բանաձեւի համար»,- գրում է Քարթերը։

«ԱԽ-ն պետք է ընդունի բանաձեւ, որում կշարադրի հակամարտության կարգավորման չափորոշիչները, որը կվերահաստատի 1967-ի սահմաններից դուրս իսրայելական բոլոր նորակառույց բնակավայրերի ապօրինությունը, բայց բաց թողնի կողմերի միջեւ փոփոխությունների մասին բանակցությունների հնարավորությունը»,- գրում է Քարթերը։ «Հետագա քայլերը պետք է ներառեն Պաղեստինյան պետության ապառազմականացում ու գուցե նաեւ ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղաստեղծ ուժերի առկայություն»,- շարունակում է նա։

«ԱՄՆ կողմից ճանաչման, ՄԱԿ-ին անդամակցության ու ԱԽ բանաձեւերի համագումարը   բավականաչափ ծանրակշիռ գործոն  կդառնա հետագա դիվանագիտության հիմքը ձեւավորելու համար։ Այս քայլերը կամրապնդեն չափավոր պաղեստինյան ղեկավարության դիրքերը, միաժամանակ վստահեցնելով Իսրայելի հասարակությանը, որ Իսրայելն ու նրա անվտանգությունը ճանաչված են բոլորի կողմից»,- համարում է հեղինակը։

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search