Պաղեստինցիները կխզեն հարաբերությունները երկրների հետ, որոնք իրենց դեսպանատները կտեղափոխեն Երուսաղեմ։
Պաղեստինը կխզի կապերը այն երկրների հետ, որոնք իրենց դեսպանատները կտեղափոխեն Երուսաղեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը Ռամալայում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է 1in.am-ը:
Աբասը նաև դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը Երուսաղեմ տեղափոխելու և այդ քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ։
Ավելի վաղ Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեն կոչ էր արել ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային համաժողով գումարել՝ անկախ պաղեստինյան պետության ստեղծման նպատակով։ Նախատեսվում է պետության մայրաքաղաքը դարձնել Արևելյան Երուսաղեմը։