Մերձավորարևելյան խաղաղ պլանը, որը պատրաստում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չի գոհացնում Պաղեստինին «ո՛չ սկզբունքորեն, ո՛չ էլ մանրամասնորեն»։
Պաղեստինը մերժել է Թրամփի խաղաղ պլանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Նաբիլ Շաասը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախաձեռնությունը հանդիսանում է խաղաղ գործընթացում կենտրոնական տեղ զբաղեցնող հարցերն աղավաղելու և հակամատության կարգավորումից հեռանալու փորձ։
Աբասի խորհրդականն ընդգծել է, որ խաղաղ նախաձեռնության շուրջ զրույցները պետք է սկսել ՄԱԿ ԱԽ 242 բանաձևից, որը նախատեսում է 1967 թվականի մինչպատերազմական սահմանների վերականգնում։
Շաասի խոսքով՝ Պաղեստինը կշարունակի ձգտել ՄԱԿ-ում լիարժեք անդամակցության, չնայած ԱՄՆ-ի վետոյին, որը ներկայիս վարչակազմի օրոք ավելի անխուսափելի է թվում, քան նախկինում։ Պաղեստինցիները 2012 թվականի դեկտեմբերից կազմակերպությունում դիտորդ-պետության կարգավիճակ ունեն։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո՝ ճանաչելու Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք։