Արցախի պետական համալսարանում TSD (Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս) ընկերության «Մերգելյան» ակումբի և NTEF («Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ») բարեգործական ֆոնդի աջակցությամբ նախօրեին անց է կացվել «Ինչպե՞ս կազմել գրագետ CV» թեմայով դասընթաց:
Արցախի պետական համալսարանում CV կազմելու թեմայով դասընթաց է անցկացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլ1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դասընթացի ընթացքում «Ինսթիգեյթ սիսթեմ» ընկերության տնօրեն Սմբատ Պետրոսյանը ներկայացրել է գրագետ CV (աշխատանքի ընդունվելու համար ներկայացվող ինքնակենսագրական) կազմելու հմտությունները, որը կբարձրացնի աշխատանքի ընդունվելու հավանականությունը:
Հանդիպման ժամանակ մասնակիցները հնարավորություն ստացան նաև տեղում պատրաստել իրենց CV-ները:
«Արցախպրես» -ի թղթակցի հետ զրույցում Սմբատ Պետրոսյանը նշել է, որ գրագետ CV կազմելու թեման մեր ժամանակներում շատ ակտուալ է, հատկապես այն ուսանողների համար, ովքեր շուտով կավարտեն բակալավրիատը և պետք է ընդունվեն աշխատանքի, իսկ հաջողության հասնելու համար նրանց կօգնի գրագետ կազմված CV-ն:
Հավելենք, որ TSD ընկերության «Մերգելյան» ակումբը ԱՀ-ում գործում է 2016թ.-ի հոկտեմբերից և մշտապես անց է կացնում սեմինարներ, դասընթացներ և հանդիպումներ տարբեր թեմաներով: