Պաղեստինի ղեկավարությունը հրաժարվում Է հանդիպել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ ի նշան Միացյալ Նահանգների կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ բողոքի:
Պաղեստինը հրաժարվեց ընդունել ԱՄՆ-ի փոխնախագահին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հայտնել Է տեղական «Մաան» գործակալությունը՝ հղում անելով ՖԱԹՀ կառավարող շարժման բարձրաստիճան գործիչ Ջեբրիլ Ռաջուբի հայտարարությանը: Փենսը դեկտեմբերին պատրաստվում Է ժամանել Իսրայել, ինչը սովորաբար համատեղվում Է Պաղեստինի տարածքներ կարճատեւ այցով: «Մենք ԱՄՆ-ի փոխնախագահին չենք ընդունի Պաղեստինի տարածքներ ի պատասխան օկուպացված Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն»,- ասել Է Ռաջուբը, որը մտնում Է ՖԱԹՀ-ի Կենտրոնական կոմիտեի կազմի մեջ: Պաղեստինցիները բողոքում են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: