Artsakhpress

Քաղաքական

Ռուսաստանն անում է իրենից կախված բոլոր քայլերը հայ-ռուսական եղբայրական կապերը զարգացնելու ուղղությամբ. Զախարովա

Ռուսաստանը իր կողմից անում է իրենից կախված բոլոր քայլերը հայ-ռուսական եղբայրական կապերը զարգացնելու համար, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից:

Ռուսաստանն անում է իրենից կախված բոլոր քայլերը հայ-ռուսական եղբայրական կապերը զարգացնելու ուղղությամբ. Զախարովա

Ռուսաստանն անում է իրենից կախված բոլոր քայլերը հայ-ռուսական եղբայրական կապերը զարգացնելու ուղղությամբ. Զախարովա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք մշտական կապի մեջ ենք Երևանի հետ, այն չի կտրվել: Մենք ելնում ենք նրանից, որ կան ժողովուրդներ` հայ և ռուս, և այդ ժողովուրդների միջև եղբայրական, բարեկամական, պատմական կապերի ամրապնդմանը ծառայում են նաև դիվանագետները: Ակտիվ աշխատում են մեր դեսպանատունը Հայաստանում և Հայաստանի դեսպանատունը Ռուսաստանում»,- ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ դիվանագետները պետք է մտածեն, թե ինչպես պետք է շարունակել զարգացնել բարեկամական կապերը, որոնք կան երկու երկրների միջև: Նրա գնահատմամբ՝ մինչ այս պահը Ռուսաստանն արել է իրենից կախված քայլերը հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Նրա խոսքով` կարևոր են ինչպես հայ-ռուսական երկկողմ կապերը, այնպես էլ համագործակցությունը տարածաշրջանային ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում: «Մենք կատարել և շարունակելու ենք կատարել մեր ստանձնած պարտավորությունները»,- նշել է Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հույս է հայտնել, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը կկարգավորվի երկխոսության միջոցով և սահմանադրական դաշտում:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ լուրերը կեղծ են

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Search