Մոսկվան անհրաժեշտ է համարում սպասել Հայաստանում իրավիճակի կայունացմանը ղարաբաղյան հակամարտության շուրջ հետագա զարգացումների առումով։
Մոսկվան ԼՂ համակարտության հարցում անհրաժեշտ է համարում սպասել Հայաստանում իրավիճակի կայունացմանը. Զախարովա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է news.am-ը։ Նա նշել է, որ Հայաստանն այսօր «ոչ հեշտ քաղաքական ժամանակներ» է ապրում։ «Կարծում եմ՝ պետք է սպասել, քանի դեռ իրավիճակը քաղաքական դաշտում վերջնական չի կայունացել։ Երբ ժողովուրդը, քաղաքական ուժերը, հույս ունենք իրավական՝ սահմանադրական դաշտում, կորոշեն ղեկավար մարմինների կազմը, դրանից հետո, ինձ թվում է, բոլոր հնարավորությունները կլինեն արտաքին քաղաքական կուրսի իրականացումը, որի հիմնական խնդիրներից մեկը ղարաբաղյան հակամարտությունն է։ Անկասկած, այդ խնդրով մենք շատ հետեւողական դիրքորոշում ենք զբաղեցնում եւ ընդհանուր առմամբ չենք զիջում այն։ Մենք մեր աջակցությունը կողմերին հետագայում էլ կցուցաբերենք։ Բայց պետք է սպասել Հայաստանում իրավիճակի կայունացմանը»,–ասել է նա։