Artsakhpress

Տնտեսական

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ֆինանսավորվել են բոլոր նախատեսված ծրագրերը. քաղաքաշինության նախարար

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը հրավիրել է մամլո ասուլիս՝ ներկայացնելու նախարարության կողմից ընթացիկ տարվա առաջին կիսամյակում իրականացված աշխատանքները:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ֆինանսավորվել են բոլոր նախատեսված ծրագրերը. քաղաքաշինության նախարար

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ֆինանսավորվել են բոլոր նախատեսված ծրագրերը. քաղաքաշինության նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով առաջին կիսամյակում կատարված աշխատանքների վերաբերյալ ընդհանուր Կ. Շահրամանյանը ասել է, որ 2018 թվականի պետական բյուջեի կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրով միայն քաղաքաշինության նախարարության մասով ոլորտին հատկացվել էր 13 մլրդ 930 մլն դրամ: «Ընթացիկ տարում այդ ծավալը ավելացվել է 530 մլն դրամով՝ ընդհանուր կազմելով 14 մլն 460 մլն դրամ: Բյուջեի ավելացումը պայմանավորված է նախորդ ամիսների ընթացքում տեղի ունեցած բնական աղետի հետևանքով հասցված վնասների վերացմանը և այլ  հրատապ լուծումներ պահանջող աշխատանքների կատարմանը»,- նշել է Կ. Շահրամանյանը:
Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի  պլանը կազմում է 7 մլրդ 141 մլն դրամ, որի դիմաց սակայն իրականացվել է 8 մլրդ 706 մլն դրամի աշխատանքներ: Պլանը  գերակատարվել է՝ հաշվի առնելով հրատապ լուծում պահանջող աշխատանքներ: Սակայն նախարարը վստահեցրել է, որ ֆինանսավորումը իրականացվում է ըստ հաստատված պլանի և դրա դիմաց կառավարությունը որևէ պարտք չունի:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կապիտալ ներդրումների ծախսերի դիմաց իրականացվել է 4 մլրդ դրամի ֆիանանսավորում: Այսինքն այս տարի մոտ 3.1 մլրդ դրամի ավելի  ֆինանսավորում է իրականացրել»,-ընդգծել է Կ. Շահրամանյանը՝ հավելելով, որ հաշվետու ժամանակահատվածում՝ շինարարության բնագավառում, ապահովվել է 1 մլրդ 954 մլն դրամի հարկային մուտքեր:
Նախարարը նշել է, որ բացի պետական պատվերի ծրագրից՝ 707 մլն դրամ է հատկացվել պահուստային ֆոնդից, որից ընթացիկ տարվա առաջին կիսամյակի դրությամբ  իրականացված  աշխատանքները կազմել է 563 մլն դրամ: «Բացի այդ գույքի գնման նպատակով պահուստային ֆոնդից հատկացվել է 47 մլն դրամ՝ որոնք ուղղվել են հիմնականում հանրապետության դպրոցների, մանկապարտեզների և համայնքային կենտրոնների համար  գույքի ձեռքբերմանը և քաղպաշտպանության ոլորտում որոշակի աշխատանքների իրականացման համար հատկացվել է 83 մլն դրամ՝ սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների կառուցելու համար»,- մանրամասնել է Կ. Շահրամանյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search