Artsakhpress

Հասարակական

Ծմակահողում կազմակերպվել է «DigiCamp-2018» նորարարական ճամբար (լուսանկարներ)

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ հուլիսի 31-ից օգոստոսի 10-ը Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում կազմակերպվել է «DigiCamp-2018» նորարարական ճամբար:

Ծմակահողում կազմակերպվել է «DigiCamp-2018» նորարարական ճամբար (լուսանկարներ)

Ծմակահողում   կազմակերպվել  է    «DigiCamp-2018»   նորարարական    ճամբար (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում   «Արմաթ»  ինժեներական  լաբորատորիաների  ծրագրերի   ղեկավար,  ճամբարի  պատասխանատու  Սեդրակ  Վարդանյանն  ասել է, որ  իրենք   6-րդ  տարին  է  ինչ   կազմակերպում  են   նման    ճամբար:
Ճամբարին  10-օրյա   ժամկետով Հայաստանից  և  Արցախից   մասնակցում  են  «Արմաթ»  ինժեներական    լաբորատորիա հաճախող   14-18   տարեկան  37   աշակերտ:
Ս. Վարդանյանը նշել  է, որ   Մարտակերտի    շրջվարչակազմը  Լոռու  մարզի  հետ  փոխհամագործակցության  հուշագրի  շրջանակներում,   7-օրյա  ժամկետով,  ճամբարին  Հայաստանից  մասնակցել  են     ևս  15  երեխա: 
«Հայաստանի  մի  շարք  վայրերում  կազմակերպել  ենք   «DigiCamp»  նորարարական    ճամբար, և  այս  տարի  որոշել  ենք  այն   կազմակերպել    Ծմակահողում: Վայրի   ընտրությունը   պատահական  չէ, քանի որ  այստեղ    է   ծնվել    հայ ճարտարագետ, ֆիզիկոս և գյուտարար Անդրանի  Իոսիֆյանը: Ճամբարի  ընթացքում   անց  է  կացվել  հայրենաճանաչողության  դասեր,   ճամբարակնները   ծանոթացել   են   ողջ  մնալու  արվեստի  հմտություններին: Կազմակերպել  ենք նաև արշավներ  և  էքսկուրսիաներ: ճամբարի  մասնակիցներն   այցելել  են   N  զորամաս, ծանոթացել   զինվորականների     առօրյային  և հրաձգարանում  անցել կրակային  պատրաստություն:  «DigiCamp»-ի ընթացքում  մասնակիցները  հանդիպել  և  ծանոթացել են  ոլորտի մասնագետների  հետ, լսել նրանց հաջողությունների  մասին՝  բացահայտելով առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները: Ճամբարականները     ձեռք  են   բերել կիրառական գիտելիքներ»,-մանրամասնել   է  Ս.  Վարդանյանը:
Ճամբարի  ընթացքում    կազմակերպվել  է   նաև բիզնես  նախագծերի  մրցույթ: Բաժանվելով     7    թիմի ճամբարի    մասնակիցները        սլայդների  միջոցով     ժյուրիի  անդամներին  են   ներկայացրել   իրենց բիզնես  նախագծերը:
ԱՀ   կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանի  խոսքով  էլ  Ծմակահողում     ճամբար   կազմակերպելն  ավանդական   պիտի  դառնա:
Ըստ  նրա՝       Ծմակահողում   Անդրանիկ Իոսիֆյանի    օրինակն  ապացույց  է  այն  բանի, որ  Արցախի  փոքրիկ   գյուղից   էլ    հնարավոր   է ճանապարհ   հարթել դեպի  համաշխարհային   ճանաչում: 
Ն.  Աղաբալյանը   վստահություն  է   հայտնել, որ   ճամբարականներից   շատերը  հաջողությունների   կհասնեն  ոչ  միայն  հայրենիքում, այլև  արտերկրում:
Իսկ  «Արմաթ»  ինժեներական   լաբորատորիաների  հովանավորներից    «UCOM»  ընկերության  գլխավոր  տնօրեն Հայկ  Եսայանն  իր  խոսքում   ասել է, որ իրենք   ավելի  քան   170   մլն    արժողությամբ   գումար   են  ներդրել՝    «Արմաթ»  ինժեներական  լաբորատորիաներ  ստեղծելու  և  զարգացնելու  համար:
Կարևորելով    ճամբարի  անցկացումը՝  Հ.  Եսայանն   ասել է, որ   իրենք   փորձում  են  նման  ձևով   երեխաներին    մի  պահ  կտրել վիրտուալ  աշխարհից:
«Մենք      մեր  առաջ   խնդիրն  ենք դրել  դպրոցականների   մեջ   սերմանել     ինժեներական  կրթություն: Այստեղ  շատ  կարևոր  է  երեխաների  թիմային  աշխատանքը:  Փորձը    ցույց  է  տալիս, որ   թիմային  աշխատանքով  կարելի  է  հասնել  ավելի  լավ  հաջողությունների»,-նշել է   «UCOM»  ընկերության  գլխավոր  տնօրենը:
Ճամբարի  մասնակիցների  ներկայացրած    7   նախագծերն  հավանության  են  արժանացել    ժյուրիի  կողմից:
«UCOM»  ընկերության   և  ԱՀ  ԿԳՍ  նախարարության    կողմից  մրցույթի    հաղթող  թիմերն  արժանացել  են   դրամական  պարգևների:
Նախագծերի  թիմերի     ղակավարները «UCOM»  ընկերության  կողմից   ստացել  են   նաև   բջջային   հեռախոսներ, դիպլոմներ  և  նվերներ:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանման տեսարաններում ընդգրկված է «Արցախպրես»-ը (լուսանկարներ)

ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը

Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել. վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը

Որքա՞ն գումար է անհրաժեշտ դպրոցական պարագաներ գնելու համար

Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Ռոբերտ Քոչարյանը կոչ արեց հանել նախաքննական գաղտնիքը և հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին

Դատախազությունն իր գործառույթը կատարել է օրենքի և գործող համաձայնագրի շրջանակներում. ԱՀ գլխավոր դատախազը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության մասին

Այսօր Հադրութի վերածննդի և առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրն է

Search