Artsakhpress

Հասարակական

Հոկտեմբերի 21-ին Մարտունիում տեղի կունենա նռան փառատոն

ԱՀ Մարտունու շրջվարչակազմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին շրջկենտրոնում տեղի է ունենալու նռան փառատոն:

Հոկտեմբերի 21-ին Մարտունիում տեղի կունենա նռան փառատոն

Հոկտեմբերի   21-ին  Մարտունիում     տեղի  կունենա   նռան  փառատոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Մարտունու շրջվարչակազմի   աշխատակազմի   մշակույթի     և  երիտասարդության   հարցերի   բաժնի  վարիչ  Անի  Խաչատրյանն   ասել  է, որ  արդեն  երկրորդ  տարին  է   ինչ    իրենք  կազմակերպում   են     նռան  փառատոն:
Նրա  խոսքով՝   փառատոնին   ձևավորվելու  է    շուրջ   30  տաղավար, որտեղ  Մարտունու   շրջանի   համայնքների,  Սյունիքի   մարզի    և   բոլոր  այն  շրջանների   ներկայացուցիչները, ովքեր   ցանկություն   կունենան   մասնակցելու,   կցուցադրեն  և  կվաճառեն    իրենց   ապրանքատեսականին՝  նուռ  և  այլ  մրգեր, գյուղական  մթերքներ,  արցախյան  խոհանոցի  ուտեստներ. այնտեղ   ցուցադրվելու  է   նաև   արվեստի  աշխատանքներ:
Փառատոնի  ժամանակ   նախատեսվում  է  նաև   համերգային    հետաքրքիր   ծրագիր:
«Նուռը   Մարտունու   խորհրդանիշն  է:  Շրջանը     հայտնի  է  իր     նռան     այգիներով: Փառատոնի  նպատակն  է  նռան    մշակմամբ   զբաղվողներին   հնարավորություն  տալ  նաև  իրացնելու    իրենց  արտադրանքը: Միջոցառման  կազմակերպումը  նոր   շունչ   ու  ոգի      կհաղորդի   մարտունեցիներին  և  հյուրերին: Քանի   որ   քիչ  թվով   օտարերկրյա   քաղաքացիներ  են    այցելում   Մարտունի, նման  փառատոները    կխթանեն  նաև   զբոսաշրջության   զարգացմանը»,- ավելացրել   է  Ա.  Խաչատրյանը:
Խոսելով   փառատոնին  ներկայացված  ապրանքատեսակների   գներիի մասին՝  մեր  զրուցակիցը    տեղեկացրել  է,  որ    դրանք   սպառողներին  առաջարկվելու     են  շուկայականից    ավելի  էժան  գներով: 
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՍՈՒ-25-ի վթարի վայրը հայտնաբերվել է. երկու օդաչուները զոհվել են

Կորել է կապը ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ. ՊՆ-ն ներկայացրել է C-300 համակարգը

Լավ կանեն՝ լռեն, բարոյական չէ. Արկադի Կարապետյանը՝ Արցախը հանձնելու Շահնազարյանի հայտարարությունների մասին

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում (տեսանյութ)

Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

Search