Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը 2019-ի փետրվարի վերջին կհեռանա պաշտոնից:
ԱՄՆ պաշտպանության նախարարը թողնում է պաշտոնը Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պենտագոնի ղեկավարն իր հրաժարականի մասին ԱՄՆ նախագահին հայտնել է պաշտոնական նամակով, որում նշված է, որ լքում է պաշտոնը Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, հայտնում է Tert.am-ը:
«Դուք իրավունք ունեք Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել մի մարդու, ում մոտեցումներն ավելի են համընկնում են Ձեր հայացքների հետ: Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ես հրաժարական տամ», - ասված է Մետիսի գրած նամակում:
Չնայած դրան՝ ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Ջեյմս Մետիսի ներդրումը պաշտպանական ոլորտում արձանագրված առաջընթացի մեջ, մասնավորապես՝ սպառազինության ձեռքբերման, ամերիկյան զորքերի վերապատրաստման գործում: Թրամփը շնորհակալություն է հայտնել Մետիսին մատուցած ծառայության համար և խոստացել առաջիկայում հրապարակել պաշտպանության նոր նախարարի անունը:
Նշենք, որ Ջեյմս Մետիսը Պենտագոնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականի հունվարի 20-ին: